
59 просмотры
Ներստամոքսային բալոնի տեղադրումը ճարպակալաման դեմ պայքարի մեթոդներից մեկն է, որի մասին ավելի ու ավելի հաճախ է խոսվում ամբողջ աշխարհում: Ներստամոքսային բալոնի տեղադրումը ոչ վիրահատական, ամբուլատոր կարգով կատարվող միջամտություն է, որի կիրառման շնորհիվ բավականին լավ արդյուքներ ենք ստանում: Էնդոսկոպիկ վերահսկողությամբ ստամոքսում տեղադրվում է բժշկական սիլիկոնից պատրաստված փուչիկ: Այն համապատասխան քանակի հեղուկով լիցքավորվում է ստամոքսի ներսում և մնում այնտեղ վեց ամիս: Ներստամոքսային բալոնը լրացնում է ստամոքսի ծավալը և միևնույն ժամանակ գրգռելով ստամոքսի հագեցման ռեցեպտորները, անընդհատ ապահովում է հագեցվածության զգացողություն: Արդյունքում նվազում է սնման անհրաժեշտությունը, ընդունվող սննդի ծավալը և սկսում է նիհարելու պրոցես: Ներստամոքսային բալոնավորումը կատարում ենք ներերակային անզգայացմամբ: Պրոցեդուրան տևում է մոտ 10 րոպե: Մի քանի ժամ անց պացիենտը արդեն կարող է տուն գնալ: Թե ինչպիսին կլինեն արդյունքները կախված է մարդուց և թե որքանով է նա հետևում բժշկի ցուցումներին: Առավել արդյունավետության համար խիստ կարևոր է բժշկի և պացիենտի թիմային, փոխադարձ մեծ վստահությամբ ուղեկցվող համատեղ աշխատանքը և հետևողականությունը: Մարդիկ հաճախ կարծում են հրաշք պետք է տեղի ունենա, բալոնի տեղադրումից հետո կկարողանան նույն կերպ սնվել, պասիվ կենսակերպով ապրել ու նիհարել: Այդպես չէ: Ներստամոքսային բալոնավորումը օգնող պրոցեդուրա է: Այն փոքրացնում է ստամոքսի ծավալը, նվազեցնում ուտելու ցանկությունը և բարձրացնում հագեցման արագությունը: Այլ կերպ, պացիենտի մոտ ցանկության և կամքի առկայության պայամններում, ներստամոքսային բալոնը հնարավորություն է տալիս շտկել վատ սովորությունները և սկսել նոր կյանք, նոր սովորություններով: Ուրախությամբ կարող եմ նշել, որ մեթոդը շատերին է օգնել նիհարել և հասնել ցանկալի արդյունքների: ------------------------------------------------------ Ô¸Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€ Ö‡ Õ¬Õ¡ÕºÕ¡Ö€Õ¡Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ¯, Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕª, Ö…Õ¶Õ¯Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ¸ÕºÖ€Õ¸Õ¯Õ¿Õ¸Õ¬Õ¸Õ£, Õ§Õ¶Õ¤Õ¸Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ½Õ¿ Ô¼Ö‡Õ¸Õ¶ Ô³Ö€Õ«Õ£Õ¸Ö€ÕµÕ¡Õ¶ Õ€Õ¥Õ¼. +374 91917838