
45 просмотры
Լնդերի ախտահարումները մարդու ամենատարածված քրոնիկ հիվանդություններից են, որից տառապում է մարդկանց 20-50 տոկոսը ամբողջ աշխարհում: Լնդերը չբուժվելու դեպքում կարելի է կորցնել ատամները։ Ապացույցների աճող թիվը ցույց է տալիս, որ լնդերի ախտահարումը կարող է նաեւ մեծացնել այլ լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Անգլիայի համալսարանի բժշկության դասախոս, դոկտոր Քրիստին Բրայսոնը The Sun-ի հետ զրույցում խոսել է լնդերի հիվանդության հետ կապված մի քանի մահացու հիվանդությունների մասին: Ալցհեյմերի հիվանդություն Õ–Õ«Õ¶Õ¶ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¥Õ¬ Õ¥Õ¶, Õ¸Ö€ Õ´Õ¡Ö€Õ¤Õ«Õ¯, Õ¸Õ¾Ö"Õ¥Ö€ Õ¿Õ¡Õ¼Õ¡ÕºÕ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¬Õ¶Õ¤Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¥Ö' Õ¡Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¸Ö€Õ½Õ¿Õ¸Õ¾, Õ´Õ¸Õ¿ Õ´Õ¥Õ¯ Õ°Õ«Õ¶Õ£Õ¥Ö€Õ¸Ö€Õ¤Õ¸Õ¾ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ§, Õ¸Ö€ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¶ Õ¡ÕµÕ½ Õ®Õ¡Õ¶Ö€ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, Õ¡Õ½Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯ Ô²Ö€Õ¡ÕµÕ½Õ¸Õ¶Õ¨: Հետազոտությունները կապ են ցույց տվել նաեւ լնդերի հիվանդության եւ ճանաչողական կարողությունների վեց անգամ անկման միջեւ: Սրտանոթային հիվանդություններ «Սրտանոթային հիվանդությունները նույնպես ամուր կապված են լնդերի հիվանդությունների հետ»,- ասում է փորձագետը: Խոշոր հետազոտության ժամանակ, որին մասնակցել է 60-ից բարձր տարիքի ավելի քան 1600 մարդ, լնդերի հիվանդությունը կապել են առաջին սրտի կաթվածի ռիսկի գրեթե 30 տոկոսով մեծացման հետ: 2-Ö€Õ¤ Õ¿Õ«ÕºÕ« Õ·Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕÕ¿ Լնդերի հիվանդությունները 2-րդ տիպի շաքարախտի հայտնի բարդություն են, եւ լնդերի քրոնիկ հիվանդությունը մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը: «Ապացուցվել է, որ լնդերի հիվանդությունները նաեւ նպաստում են ինսուլինի դիմադրությանը, որը կարող է խորացնել 2-րդ տիպի շաքարախտը»,- նշել է բժիշկը: Քաղցկեղային հիվանդություններ Լնդերի հիվանդությունները կապված են նաեւ քաղցկեղի բազմաթիվ տեսակների զարգացման ռիսկի հետ: «Օրինակ՝ լնդերի հիվանդություն ունեցող հիվանդների մոտ կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգը 43 տոկոսով բարձր է, իսկ ստամոքսի քաղցկեղինը՝ 52 տոկոսով»,- ասել է բժիշկ Բրայսոնը: Այլ հետազոտություններ ցույց են տվել նաեւ, որ լնդերի քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 14-20 տոկոսով բարձր է ցանկացած տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկը: NEWS.am Medicine