
111 просмотры
Քութեշը (scarlatina) սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է՝ անգինայով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ մանր կետավոր ցանով (էկզանթեմա): Õ"Õ¸Ö'Õ©Õ¥Õ·Õ¸Õ¾ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ°Õ¡Õ³Õ¡Õ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ 2-10 Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ¨: Վարակի աղբյուր են հանդիսանում քութեշով, անգինայով և ստրեպտոկոկերով պայմանավորված շնչառական վարակի այլ կլինիկական ձևերով հիվանդները, ինչպես նաև «առողջ» վարակակիրները: Հիվանդներն առավել վտանգավոր են հիվանդության առաջին օրերին, իսկ վարակելիությունը դադարում է սովորաբար հիվանդության սկզբից երեք շաբաթ անց: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ սովորաբար հիվանդի կամ վարակակրի հետ սերտ, երկարատև շփման արդյունքում: Քութեշի հարուցիչները կարող են փոխանցվել նաև այն առարկաների և իրերի միջոցով, որոնց հետ շփվել է հիվանդը (խաղալիքներ, ափսեներ, բաժակներ, գդալներ և այլն): Հիվանդության սկիզբը սուր է՝ անսպասելի, այն արտահայտվում է ջերմության արագ բարձրացումով, տկարությամբ, թուլությամբ, հաճախասրտությամբ, գլխացավով: Ջերմության բարձրացման հետ միասին (կամ մի քանի ժամից) ի հայտ է գալիս ցավ կլման ակտի ժամանակ: Հիվանդության առաջին օրվանից, ավելի հազվադեպ 2-րդ օրվանից կամ ավելի ուշ, ի հայտ է գալիս վառ-վարդագույն կամ կարմիր մանր ցան: Քութեշով հիվանդը պետք է մնա տանը՝ սահմանափակելով շփումներն այլ անձանց հետ: Քութեշով հիվանդ երեխաները չեն հաճախում մանկական հաստատություններ: Տան անդամներին վարակվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում հիվանդի հետ շփումից հետո հաճախակի լվանալ ձեռքերը օճառով: Հիվանդի համար առանձնացվում է սպասք և անձնական հիգիենայի պարագաներ: Պարբերաբար օդափոխվում է հիվանդի սենյակը՝ իրականացնելով խոնավ մաքրում: Վարակի համաճարակային անբարենպաստ ժամանակաշրջանում անհրաժեշտ է խուսափել մարդկանց մեծ կուտակման վայրերում գտնվելուց՝ օգտագործելով միանվագ օգտագործման դիմակներ (որոնք անհրաժեշտ է փոխել 2-3 ժամը մեկ): Քութեշի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում: