
79 просмотры
Բժիշկ-մաշկաբան, տրիխոլոգ Օլգա Մալախովան Москва 24 -ին ասել է, որ թեփը կարող է մաշկի բորբոքային հիվանդության՝ սեբորեայի դրսեւորում լինել։ Նրա խոսքով, եթե այն չբուժվի, հիվանդությունը կարող է անցնել բարդ փուլի։ Սպիտակ թեփը, որը տհաճ կերպով թափվում է հագուստի վրա, մահացած մաշկի մաս է։ Դրանք ընկնում են, անգամ երբ մարդը միանգամայն առողջ է, որովհետեւ մաշկը յուրաքանչյուր երեք-չորս ամիսը մեկ թարմանում է։ Դա բնական ֆիզիոլոգիական պրոցես է, բայց նորմալ վիճակում այն աննկատ է տեղի ունենում։ «Շատ խոշոր թեփի հատիկներ հայտնվում են այն ժամանակ, երբ մաշկի թարմացումն արագանում է մի քանի անգամ։ Պատճառներից մեկը սնկերի ակտիվ բազմացումն է»,- նշել է բժիշկը։ Սնկերը գրեթե միշտ առկա են մարդու մաշկի վրա, բայց բուռն գործունեություն են ծավալում, երբ սկսվում է մաշկի ճարպի արագ արտազատում։ Դա իր հերթին հաճախ տեղի է ունենում օրգանիզմում տարական սեռական հորմոնների կտրուկ ավելացման ժամանակ։ «Հենց այդ պատճառով էլ թեփը ավելի հաճախ առաջանում է տղամարդկանց, ինչպես նաեւ դեռահասների մոտ՝ սեռահասունացման շրջանում, երբ անդրոգենի մակարդակը սովորաբար կտրուկ բարձրանում է»,- նշել է մաշկաբանը։ Մաշկի միկրոֆլորան կարող է խախտվել նաեւ ոչ ճիշտ խնամքի պատճառով։ Օրինակ, չափից ագրեսիվ մաքրումն ու մազերը ներկելը։ ÔµÕ©Õ¥ Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ£Õ¥Õ²Õ±Õ¥Ö€Õ¨ Õ¥Ö€Õ¯Õ¡Ö€ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¥Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ Õ¼Õ¥ÕªÕ«Õ´Õ¸Õ¾, Õ«Õ½Õ¯ Õ½Õ¶Õ¯Õ¥Ö€Õ¶ Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¸Ö€Õ¥Õ¶ Õ¡Õ³Õ¥Õ¶ Õ¸Ö' Õ¦Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¡Õ¶, Õ¢Õ¡Õ¶Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ°Õ¡Õ½Õ¶Õ¥Õ¬ Õ½Õ¥Õ¢Õ¸Ö€Õ¥Õ¡ÕµÕ«Ö‰ Տրիխոլոգի խոսքով՝ սեբորեայի դեպքում, բացի առատ թեփից, կարող են առաջանալ նաեւ կարմրած օջախներ, մռմռոց եւ քոր։ Բարդ դեպքերում սեբորեան ախտահարում է ոչ միայն գլխի, այլեւ մարմնի ցանկացած մասի մաշկը, որոնք մազածածկույթ ունեն։ Թեփի բուժման համար օգտագործում են շամպուններ եւ տոնիկներ այնպիսի բաղադրիչներով, որոնք նվազեցնում են մաշկի ճարպի արտազատումը, դանդաղեցնում էպիդերմիսի բջիջների հասունացումը եւ ճնշում պաթոգեն միկրոֆլորան։ Ô¿Õ¡Ö€Õ¥Ö'Õ¸Ö€ Õ§ Õ¶Õ¡Õ¥Ö' Õ°Õ«Õ·Õ¥Õ¬, Õ¸Ö€ Õ©Õ¥ÖƒÕ¨ Õ¥Ö' Õ½Õ¥Õ¢Õ¸Ö€Õ¥Õ¡Õ¶ Ö"Ö€Õ¸Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶, Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¤Õ¡Ö€Õ±Õ¸Õ² Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ Õ¥Õ¶Ö‰ ÕˆÖ'Õ½Õ¿Õ«, Õ¥Ö€Õ¯Õ¡Ö€ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¯Ö€Õ¯Õ¶Õ¥Õ¬ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¯Õ¸Ö'Ö€Õ½Õ¥Ö€Õ¨ Õ¥Ö' Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Õ·Õ¡Õ´ÕºÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Ö‰ NEWS.am Medicine -