
99 просмотры
Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնում է lefigaro.fr -ն: Այս բոթը հայտնվել է Reuters-ի, France-Presse-ի, Le Mond-ի և այլ լրատվամիջոցների առաջին էջերին: Ինչպես գրում է gala.fr -ը, նա մահացել է լոգարանում՝ սրտի կանգի պատճառով: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը, այլք։ Այսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Ինձ տվեցին Ինձ տվեցին աչքեր և ասացին՝ նայի՛ր, Նայեցի, բայց կյանքում ոչինչ ես չտեսա: Ինձ տվեցին մի սիրտ և ասացին՝ պահի՛ր, Պահեցի, բայց մի օր, ա ՜հ, կորցրի ես այն: Ինձ տվեցին սերը, որ լոկ բերեց կսկիծ, Քանզի նա էլ մեկնեց, երբ հավատս հանգավ: Ինձ տվեցին մարմին, բայց կորցրի ես ինձ ÔµÕ¾ Õ´Õ¡Ö€Õ´Õ«Õ¶Õ½ Õ¿Õ¾Õ« Ö…Õ¿Õ¡Ö€Õ¶Õ¥Ö€Õ«Õ›Õ¶ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´: Ինձ տվեցին, ինձ տվեցին, այնքա ՜ն… Ինձ տվեցին երազ, որ գիշերս չզգամ, Բայց երազս դարձավ մղձավանջ ու տանջանք: Ինձ տվեցին շրթներ, որ շշնջեն միայն, Սակայն անհույս բառեր լոկ ասացին նրանք: Ինձ տվեցին արցունք, որ լամ վիշտ ու խնդում, Բայց չեմ լալիս – սիրտս սիրտ է անսի՛րտ մարդու: Ինձ տվեցին նաև մի խիղճ, բայց իմ սրտում. ÔµÕ½ Õ¹Õ¥Õ´ Õ¬Õ½Õ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ¢Õ¥Ö" Õ¶Ö€Õ¡ Õ±Õ¡ÕµÕ¶Õ¨ Õ°Õ¥Õ¼Õ¸Ö': Ինձ տվեցին, ինձ տվեցին, ինչո՞ւ… Ինձ տվեցին գրքեր, որ ես կարդամ կյանքում, Սակայն դեռ բաց չարած՝ ես այրեցի դրանք: Ինձ տվեցին ձեռքեր, որ միանան վանքում, Բայց ճակատիս դժո՞խք, թե՞ դրախտ է գրած: Ինձ տվեցին հոգի, որ ես պահեմ անեղծ, Բայց մատնեցի դևի՛ն ես իմ հոգին մաքուր, Ինձ տվեցին կյանքը, որ կիրակի անեմ Բայց վատնեցի կյանքս և չգիտեմ, թե ո ՜ւր… Ինձ տվեցին, ինձ տվեցին, իզո ՜ւր: Õ‡Õ¡Õ¼Õ¬ Ô±Õ¦Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö'Ö€