
233 просмотры
Այն բազմաթիվ սթրեսներից բացի, որոնց բախվում են դեռահասները, կիբերբուլինգի ենթարկվելը (ահաբեկումը վիրտուալ տարածքում), ավանդական բուլինգից բացի, ինքնասպանության անկախ ռիսկի գործոն է: Այդպիսին են Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի եւ Փենսիլվանիայի համալսարանի Lifespan Brain Institute-ի գիտնականների նոր հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են JAMA Network Open ամսագրում: Հետազոտության ավագ հեղինակ բժիշկ Ռանա Բարզիլայի խոսքով՝ ինքնասպանության ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգել դեռահասների երեխաներին կիբերբուլինգի մասով: Հետազոտությունը, նրա խոսքով, «ընդգծում է այն բացասական ազդեցությունը, որն առցանց ահաբեկումը կարող է ունենալ իր զոհերի վրա», քանի որ դեռահասներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում, քան երբեւէ: Õ€Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¶Õ·Õ¥Õ¬ Õ¥Õ¶, Õ¸Ö€ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¡Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ©Õ«Õ¾Õ¶ Õ¡Õ¶Õ·Õ¥Õ²Õ¸Ö€Õ¥Õ¶ Õ¡Õ³Õ¸Ö'Õ´ Õ§Ö‰ Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների՝ 2020 թ. ինքնասպանությունը մահացության երկրորդ հիմնական պատճառն էր 10-ից 14 տարեկան երեխաների շրջանում: Ամերիկացի եւ իսրայելցի հետազոտողները վերլուծել են 2018 թ. հուլիսից մինչեւ 2021 թ. հունվար ընկած ժամանակահատվածում հավաքագրված տվյալները «Դեռահասների ուղեղի ճանաչողական զարգացումը» ուսումնասիրության շրջանակներում, որին մասնակցել էր 10-ից 13 տարեկան մոտ 10.400 ամերիկացի երեխա: Հետազոտության շրջանակներում մասնակիցները կիբերբուլինգի մասին հարցաշար են լրացրել, որում հարց էր տրվում՝ արդյո՞ք նրանք երբեւէ կիբերբոիլինգի օբյեկտ կամ հեղինակ են եղել: Հետազոտությանը մասնակցած երեխաների 7.6 տոկոսը նշել է, որ իրենց մոտ ինքնասպանության մասին մտքեր կամ գործողություններ են եղել, 8.9 տոկոսը նշել է, որ կիբերբուլինգի օբյեկտ է եղել, իսկ 0.9 տոկոսը հայտնել է, որ իրենք են կիբերբուլինգի ենթարկել ուրիշներին: Գիտնականների հիմնական նպատակն է առանձնացնել կիբերբուլինգը ինքնասպանության ռիսկի այլ գործոններից եւ խթանել երեխաների կանոնավոր հետազոտումը դրա առկայության համար: