
157 просмотры
Մեր օրերում բազմատեսակ մուլտֆիլմերի առկայությունը, թեև զարգացնում է փոքրիկին, սակայն միաժամանակ էլ դժվարացնում է փոքրիկի՝ արագ խոսելու գործընթացը: Որո՞նք են երեխայի՝ ուշ խոսելու պատճառները: Աղջիկնե՞րն են ավելի արագ սկսում խոսել, թե՞ տղաները: Ե՞րբ պետք է անհանգստանալ, եթե երեխան չի խոսում և ինչպե՞ս ծնողը պետք է օգնի երեխային նմանատիպ դեպքերում, պարզեցինք մասնագետներից: Մանկաբույժ Անահիտ Պետրոսյանը կարծում է, որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է, և շատ դեպքերում ծնողներն անտեղի են անհանգստանում երեխայի ուշ խոսելու համար: «Ներկայում երեխաներն ուշ խոսելու միտում ունեն: Երեխաներից ոմանք բառերին այլ անվանումներ են տալիս, օրինակ՝ ցանկանում են ջուր խմել, բայց բոլորովին այլ կերպով են արտասանում այդ բառը, տվյալ դեպքում ես միանշանակ խորհուրդ չեմ տա հասկանալ երեխային: Ավելի ճիշտ կլինի իր հետ աշխատել այնքան, որ սկսի ճիշտ արտասանել տվյալ բառը: Երեխաների խոսելու համար նորմա էինք համարում 1-2 տարեկանը, սակայն այսօր ունենք երեխաներ, ովքեր 3, նույնիսկ 3,5 տարեկանում են սկսել խոսել, և դա նորմալ է»,- ասում է Պետրոսյանը: Մանկաբույժը նաև հավելում է, որ խոսքի հապաղման դեպքում մանկաբույժի ուղղորդմամբ պետք է որոշվի, թե ինչ մասնագետի դիմեն․ «Լինում են դեպքեր, երբ երեխայի լեզվակն է կարճ, և դա վիրահատական միջամտություն է ենթադրում, կամ էլ հոգեբանական տրավմա է, նաև դեպքեր կան, երբ պահանջվում է լոգոպեդի աշխատանք։ Ուստի ցանկալի է դիմել մանկաբույժի, որը կուղղորդի»: Լոգոպեդ Ռաիսա Գրիգորյանը վստահ է, որ երեխաները հիմնականում չեն ցանկանում խոսել, երբ գտնվում են իրենց հարմարավետության գոտում․«Հաճախ փոքրիկը չի խոսում, բայց ամեն ինչ հասկացնում է իր ծնողին: Օրինակ՝ ցանկանում է քնել, տանում է մահճակալի մոտ և այլն։ Երեխային հարմարավետության գոտուց հանելու համար երկու տարեկանից հետո լոգոպեդները կիրառում են մեթոդ, երբ երեխայի համար ստեղծում են «սթրեսային» իրավիճակ, և երեխան, բացի խոսելուց, այլընտրանք չի ունենում, սակայն այդ մեթոդը կարող են կիրառել միայն բժիշկները և միայն անհրաժեշտության դեպքում»: Երեխայի խոսքի զարգացմանը նպաստելու համար լոգոպեդը խորհուրդ է տալիս օտար լեզվով մուլտֆիլմեր դիտելիս իջեցնել ձայնը և հայերենով մեկնաբանել, թե ինչ է կատարվում, այդ դեպքում երեխան ավելի շուտ կսկսի խոսել: Նեոնատալ բժշկության ասոցիացիայի ընտանեկան հոգեբան խորհրդատու Աննա Բադալյանը կարևորում է հոգեբանական կողմը երեխայի ուշ խոսելու հարցում: «Պետք է հասկանալ, թե ինչու է երեխան ուշ խոսում: Հաճախ դա կարող է լինել հոգեբանական տրավմայի հետևանք, քանի որ այդ տարիքի երեխաները գերզգայուն են աշխարհի նկատմամբ: Վտանգավոր է միայն այն դեպքում, երբ զգում ես, որ երեխան ամեն ինչ հասկանում է, նրանից որևէ բան ես խնդրում, ասում, և երեխան դիտավորյալ չի անում կամ էլ անում է հակառակը: Մնացած դեպքերում դա պարզապես ֆիզիոլոգիա է, և անհանգստանալու կարիք ամենևին չկա»,- ասում է հոգեբանը: Õ€Õ¸Õ£Õ¥Õ¢Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¶Õ¡Ö‡ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ¥Õ¶ Õ¿Õ¡Õ¬Õ«Õ½ Õ°Õ¡Õ³Õ¡Õ ÕÕ¸Õ½Õ¥Õ¬ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ°Õ¥Õ¿ Ö‡ Õ¶Ö€Õ¡Õ¶ Õ¡Õ½Õ¥Õ¬, Õ©Õ¥ Ô´Õ¸Ö'Ö" Õ¸Ö€Ö"Õ¡Õ¶ Õ¥Ö" Õ½ÕºÕ¡Õ½Õ¸Ö'Õ´, Õ¸Ö€ Õ¶Õ¡ Õ½Õ¯Õ½Õ« ÕÕ¸Õ½Õ¥Õ¬: impoqrik.am