83 просмотры
Գորտնուկները երեխաների շրջանում շատ տարածված խնդիր են, որոնք հեշտությամբ ի հայտ են գալիս և հաճախ անցնում են առանց բուժման ու որևէ միջամտության: Սակայն լինում են դեպքեր, երբ գորտնուկը չի անհետանում ամիսներ շարունակ և անգամ ավելի է տարածվում ու բազմանում:Այս մասին գրում է med.tert.am -ը: Գորտնուկները լինում են տարբեր տեսակի, սակայն դրանց բոլորի առաջացման պատճառը մարդու պապիլոմավիրուսն է: Այս վիրուսը հեշտությամբ ներթափանցում է մաշկի բջիջների մեջ քերծվածքների, վերքերի ու մանր վնասվածքների միջոցով: Հենց վիրուսային ծագմամաբ էլ պայմանավորված է այն փաստը, որ գորտնուկները կարող են ի հայտ գալ, հենց այնպես և նույնքան անսպասելի անհետանալ: Երբ իմունային համակարգն ամուր է, վիրուսը ոչ մի կերպ չի դրսևորվում, սակայն պաշտպանական ուժերի թուլացման հետ մեկտեղ ի հայտ են գալիս նաև մանր կոշտ նորագոյացություններ: Պապիլամավիրուսը կարող է հեշտությամբ փոխանցվել հպման միջոցով, սակայն վարակումից հետո հաճախ անցնում է մի քանի ամիս, մինչ այն դրսևորվում է նորագոյացության տեսքով: Ô±Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ³Õ¡Õ Õ£Õ¸Ö€Õ¿Õ¶Õ¸Ö'Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¡ÕµÕ¶ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¸Ö' Õ¤Õ¥Õ¼Õ¡Õ°Õ¡Õ½Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö". · հաճախ ձեռքերն օճառով չեն լվանում, · կրծոտում են եղունգներն ու պոկոտում մաշկը, · որոնց մոտ նկատվում է ոտքերի ու ձեռքերի առատ քրտնարտադրություն, · ունեն զգայուն մաշկ, որը հաճախ է չորանում ու վնասվում, · հաճախ են հիվանդանում և ունեն թույլ իմունային համակարգ: Երեխաների մոտ առաջացած գորտնուկները հաճախ անցնում են առանց միջամտության, սակայն եթե դրանք անհանգստություն են պատճառում կամ սկսում են տարածվել, ապա հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Բացի այդ, հարկավոր է դիմել բժշկին, եթե գորտնուկը վնասվում է, ճաքում, արյունահոսում կամ քոր է գալիս: Մաշկաբանը կորոշի գորտնուկի տեսակն ու անհրաժեշտության դեպքում կհեռացնի այն: Գորտնուկների հեռացման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս անցկացնել այդ պրոցեդուրան գրեթե անցավ և ազատվել նորագոյացությունից 1-2 սեանսի ընթացքում: Գորտնուկների հեռացման մեթոդները · Ակտիվ քիմիական նյութեր, որոնք պարունակում են թթուների լուծույթներ. այս նյութերը կարելի է գնել դեղատնից և օգտագործել տնային պայմաններում: Սակայն հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հեղուկը չհայտնվի առողջ մաշկի վրա, այլապես կարող են առաջանալ քիմիական այրվածքներ ու ցավոտ խոցեր: Այս դեղամիջոցները ճիշտ կիրառելու դեպքում գորտնուկներից կարելի է ազատվել 3-4 անգամ օգտագործելուց հետո: Սակայն այս նյութերը չի կարելի կիրառել փոքր երեխաների բուժման համար, քանի որ նրանց մաշկը չափազանց նուրբ է: · Հեղուկ ազոտ. այս պրոցեդուրան կարելի է անցկացնել ցանկացած կոսմետոլոգիական սրահում: Այն անցավ է և շատ հարմար է նաև երեխաների մոտ առաջացած գորտնուկների հեռացման համար: · Այրում էլեկտրական հոսանքով. այս պրոցեդուրայի ժամանակ գորտնուկն այրվում է էլեկտրոդով, այնուհետև հեռացվում: Վիրահատությունը կատարվում է տեղային ցավազրկումով, որից հետո վերքը վիրակապվում է: · Գորտնուկի լազերային հեռացում. անցկացվում է կոսմետոլոգիական սրահներում և պոլիկլինիկաներում: Այս պրոցեդուրան նույնպես անցկացվում է տեղային ցավազրկումով: Որպեսզի գորտնուկները կրկին ի հայտ չգան, դրանց բուժման հետ մեկտեղ հարկավոր է ամրապնդել նաև երեխայի իմունային համակարգը: Ինչպես ազատվել գորտնուկներից տնային պայմաններում · Ծիծեռնախոտի (чистотел) հյութ. Այս բույսի ցողուններն ունենում են դեղին հյութ, որը պարունակում է գորտնուկը փափկեցնող և դրա հեռացմանը նպաստող նյութ: Այս հեղուկը հարկավոր է քսել գորտնուկին օրական 2-3 անգամ: Բուժման կուրսը տևում է մեկ շաբաթ: · Սոխի խյուս. Սոխի հյութը նույնպես պարունակում է թթու, որը փափկեցնում ու քայքայում է նորագոյացությունը: Հարկավոր է խյուսը լցնել բարակ կտորի մեջ և վիրակապի տեսքով դնել գորտնուկի վրա: Այս վիրակապը հարկավոր է թողնել ամբողջ գիշեր: · Սալիցիլաթթվով քսուք. Այս քսուքը հարկավոր է քսել գորտնուկին ամեն օր լոգանքից հետո: Սակայն քսուքն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է հեռացնել գորտնուկի մահացած շերտերը: Ինչպես կանխել գորտնուկների առաջացումը Գորտնուկների առաջացումը կանխելու համար հարկավոր է առաջին հերթին սովորեցնել երեխային հետևել անձնական հիգիենային: Նա պետք է հաճախ լվանա ձեռքերն ու լավ չորացնի դրանք: Բացի այդ, հարկավոր է հետևել երեխայի եղունգներին ու կուտիկուլաներին, խնամել դրանք և թույլ չտալ, որ վնասվածքներ ի հայտ գան: ÔµÕ©Õ¥ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶ Õ¬Õ¸Õ²Õ¡Õ¾Õ¡Õ¦Õ¡Õ¶ Õ§ Õ°Õ¡Õ³Õ¡ÕÕ¸Ö'Õ´, Õ¡ÕºÕ¡ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ´Õ«Õ·Õ¿ Õ¼Õ¥Õ¿Õ«Õ¶Õ¥ Õ°Õ¸Õ²Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¥Ö€ Õ¯Ö€Õ«, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ¡ÕµÕ¶Õ¿Õ¥Õ² Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ´Õ¥Õ® Õ§ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Շատ կարևոր է նաև իմունային համակարգն ամրապնդելը, քանի որ պապիլոմավիրուսը դրսևորվում է իմունիտետի թուլացման դեպքում: Այս վիրուսի դեմ պայքարում շատ մեծ նշանակություն ունեն աղիները: Եթե երեխան տառապում է դիսբակտերիոզից կամ մակաբուծային վարակից, ապա թուլանում է նրա ամբողջ օրգանիզմը: Սա է պատճառը, որ գորտնուկների դեմ պայքարում հարկավոր է կիրառել համալիր թերապիա՝ հակավիրուսային և իմունակարգավորիչ: Հարկ է հիշել, որ գորտնուկների բուժումը պետք է անցկացվի միայն բժշկի հսկողության ներքո, որպեսզի հիվանդությունը չստանա քրոնիկական բնույթ, քանի որ այդ դեպքում նորագոյացությունները կարող են բազմանալ, մեծանալ և անգամ վերափոխվել ու դառնալ չարորակ: Նյութի աղբյուրը՝ med.tert.am