
139 просмотры
Թեյ սիրում են մոլորակի ամենատարբեր անկյուններում։ Սակայն պատրաստում, մատուցում և նույնիսկ խմում են այն տարբեր երկրներում շատ տարբեր ձևերով։ Հայաստանում աշնան առաջին շունչը զգալուն պես գազօջախին են դրվում սև, կանաչ թեյերով, նանայով, ուրցով կամ մասուրով թեյնիկները ու մատուցվում ամռան անուշաբույր մրգերի ոչ պակաս անուշաբույր մուրաբաներով։ Առաջարկում ենք լցնել մեկ բաժակ համեղ տաք թեյ ու կարդալ այն մասին, թե ինչ թեյ և ինչպես են խմում աշխարհի ամենատարբեր անկյուններում։ ÕƒÕ¡ÕºÕ¸Õ¶Õ«Õ¡ Ըմպելիքը պատրաստվում է շատ բարձր որակի կանաչ թեյի մանրացված տերևներով։ Õ€Õ¶Õ¤Õ¯Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶ Այս լուսանկարում պատկերված է Դարջիլինգ թեյը, որը աճում է Հնդկաստանի լեռնային հատվածում՝ Հիմալայներում։ Õ"Õ¥Õ® Ô²Ö€Õ«Õ¿Õ¡Õ¶Õ«Õ¡ Բրիտանացիները նախընտրում են սև թեյը՝ կաթով։ Ô¹Õ¸Ö'Ö€Ö"Õ«Õ¡ Թուրքիայում թեյը մատուցում են փոքրիկ ապակյա բաժակներով՝ մեկ կտոր շաքարի հետ։ Տիբեթ Տիբեթյան թեյը պատրաստվում է կաթով, յակա յուղով և աղով։ Õ"Õ¡Ö€Õ¸Õ¯Õ¯Õ¸ Տեղացիները պաշտում են անանուխով կանաչ թեյը։ Õ€Õ¸Õ¶Õ£Õ¯Õ¸Õ¶Õ£ Հոնգկոնգցիները թեյին ավելացնում են խտացրած կաթ և մատուցում այն սառը վիճակում, երբեմն էլ՝ սառույցով։ Ô¹Õ¡ÕµÕ¾Õ¡Õ¶ Այստեղ թեյը մատուցում են և´ տաք, և´ սառը, բայց, որպես կանոն, տոպիոկայի գնդիկներով։ Ô±Õ"Õ† Այստեղ սիրում են սև թեյ՝ շաքարավազով և կիտրոնով։ Ավելի նրբահամության համար ավելացնում են նաև սոդա։ Ռուսաստան Ռուսները ևս սիրում են թեյ՝ թունդ, տաք և առավելապես սև։ ÕŠÕ¡Õ¯Õ«Õ½Õ¿Õ¡Õ¶ «Մասալա» թեյը պատրաստում են համեմունքներով և յուղով։ Ô¹Õ¡Õ«Õ¬Õ¡Õ¶Õ¤ Այստեղ ըմպելիքը պատրաստում են տարատեսակ տեղական խոտաբույսերով, կաթով և սառույցով։ Õ‰Õ«Õ¶Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶ Չինացիների սիրելի թեյը կոչվում է «պուեր»։ Այն վաճառվում է խիտ խորանարդների կամ գնդերի տեսքով։ ÔµÕ£Õ«ÕºÕ¿Õ¸Õ½ Եգիպտացիները նախընտրում են սև, չքաղցրացված թեյ։ Հարսանիքներին, ավանդաբար, մատուցում են կարկադե թեյ։ Õ"Õ¸Õ¶Õ²Õ¸Õ¬Õ«Õ¡ Մոնղոլիայում թեյը պատրաստում են ցածր մետաղական բաժակներով՝ կաթով և աղով։ Ô±Ö€Õ£Õ¥Õ¶Õ¿Õ«Õ¶Õ¡ Արգենտինացիները սիրում են «մատե» թեյը՝ կանաչ թեյ, որն հարուստ է վիտամիններով և հակաօքսիդանտներով։ Õ€Ô±Õ€ Այստեղ սիրելի թեյը կոչվում է «ռոյբուշ»․ վառ կարմիր թեյ՝ փափուկ, քաղցրավուն համով։ Õ"Õ¡Õ¾Ö€Õ«Õ¿Õ¡Õ¶Õ«Õ¡ Այստեղ թեյը խմում են տարբեր համերով երեք բաժակներից՝ կծվից մինչև քաղցր։ Õ"Õ¡Õ¬Õ¡ÕµÕ¦Õ«Õ¡ Սև թեյ՝ շաքարավազով և կաթով։ Այն խմում են սառը՝ որպես աղանդեր։ Õ"Õ¸Ö'Õ¾Õ¥ÕµÕ© Այստեղ թմրում են սև, տերևներով թեյ՝ հիլով և զաֆրանով։ Õ"Õ¡Õ©Õ¡Ö€ Այս երկրում խմում են կրկնակի եռացված թեյ՝ կաթով և շաքարեղեգով։ Նյութի աղբյուրը՝ travelnews.am