
85 просмотры
Նախ` սկսենք նրանից, որ երեխաների համար կարևոր է կրկնությունը: Փոքրիկի կենտրոնացումն այդ տարիքում կարող է փոփոխական լինել`կախված նրանից, թե ստույգ քանի ամսական է, ինչ բնույթ ու տրամադրություն ունի: Երբեմն նա կարող է վայելել խաղն ավելի քան 20 րոպե, բայց ավելի հաճախ դուք ստիպված կլինեք ամեն հինգ րոպեն մեկ վերափոխել խաղը: Ի դեպ, փոքրիկի միմիկայից կարող եք գլխի ընկնել`հոգնել է խաղից, թե ոչ: Եթե պտտվում է դեպի ձեզ ու ծիծաղում, ուրեմն`դեռ ցանկանում է խաղալ, իսկ եթե հայացքով փախչում է ձեզնից, լաց է լինում, ուրեմն` ժամանակն է փոխել ժամանցի բնույթը: Ոչ բոլոր երեխաներն են «միանում» բոլոր տեսակի խաղերին: Բայց դա չպետք է անհանգստացնի ձեզ: Այդուհանդերձ, եթե ունեք երեխայի զարգացման հապաղման հետ կապված որևէ մտահոգություն, զրուցեք երեխայի բժշկի հետ: Թվում է՝ այս տարիքի երեխան, պառկելուց բացի, այլ բան չի անում: Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր նրան զվարճացնել: Լավագույն տարբերակը երեխայի զգայարանները ներգրավելն է՝ շոշափելիքների, տեսողական, հոտառական և լսողական: Առաջին եռամսյակի ավարտին փոքրիկը կարող է ձեռքերը մեկնել ու բռնել որոշ իրեր՝ ուրախանալով ձայներից, բույրերից, նախշերից: Ի դեպ, երեխային անհրաժեշտ կլինի մի քանի վայրկյան, որպեսզի նա արձագանքի ձեր խաղին կամ միգուցե ընդհանրապես չարձագանքի: Համբերատար եղեք. հնարավոր է՝ անհրաժեշտ լինի նորից փորձել կամ սպասել, մինչև կստանաք արձագանք: ÕŠÕ¡Ö€Õ¥Ö€ Ցերեկները, երբ երեխաները սկսում են ձանձրանալ ու դառնում են դյուրագրգիռ, կարող եք պարել: Կարող եք փոքրիկին դնել սլինգի մեջ, լավ երաժշտություն միացնել ու պարել: ÕˆÖ'Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ½Õ«Ö€Õ¥Õ¬ Õ¿Õ¸Ö'Õ¶Õ¨ Երեխայի հետ կարող եք զննել տան անկյունները: Ցանկացած իրով զբաղմունքը, որը չի թունավորի, չի էլեկտրահարի կամ որևէ այլ կերպ չի վնասի փոքրիկին, կարող եք վերածել խաղի: Երեխաները սիրում են հարիչներ, գդալներ, շշեր, ամսագրեր և այսպես շարունակ: Կարող եք խաղալ դրանցով, բայց հետևելով, որպեսզի որևէ վտանգավոր բան չտանի բերանը: Կարող եք որևէ տուփ վերցնել, անվտանգ իրերը լցնել մեջն ու նստել փոքրիկի կողքին: Իհարկե, պետք է նկատի ունենաք, որ փոքրիկներն ունեն խաղալու իրենց տարբերակը, հետևաբար մի ակնկալեք, որ գրքով պետք է խաղա այնպես, ինչպես դուք եք պատկերացնում: Նա, հավանաբար, մի քանի րոպեից կխլի գիրքը ձեր ձեռքից և կփակի: Դա ևս երեխայի զարգացմանը նպաստող գործողություն է: ÕƒÕ¡Õ´ÖƒÕ¸Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶`Õ¤Õ¥ÕºÕ« Õ´Õ¡ÕµÖ€Õ«Õ¯Õ« Õ°Õ¡Õ¶Õ¤Õ¥Ö€Õ±Õ¡Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯ Փոքրիկի հետ կարող եք մտնել հանդերձասենյակ և պեղել այն բոլոր իրերը, որոնք պահում, բայց չեք օգտագործում: Կարող եք այդ իրերը դնել հատակին ու թույլ տալ փոքրիկին խաղալ դրանցով: Երեխան, հաստատ, հետաքրքրությամբ կզննի դրանք: Հե՜յ, այդ ի՞նչ է իմ գլխավերևում կախված Դուք չեք էլ կարող պատկերացնել`որքան զվարճալի խաղեր կարող եք հորինել ձեր ձեռքի տակ եղած իրերով: Օրինակ` փայտե գդալին կարող եք տարատեսակ ժապավեններ ամրացնել ու կախել փոքրիկի գլխավերևում: վերցրեք բարակ շարֆ ու այնպես նետեք, որ այն հայտնվի փոքրիկի գլխին: Թելը կապեք կտորե գնդակին ու հատակին հարվածելով զվարճացրեք փոքրիկին: Õ€Õ«Õ·Õ¥Ö"`Õ¥Ö€Õ¢Õ¥Ö" Õ¹Õ« Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« ÖƒÕ¸Ö"Ö€Õ«Õ¯Õ«Õ¶ Õ©Õ¸Õ²Õ¶Õ¥Õ¬ Õ¡ÕµÕ¤ Õ«Ö€Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶Õ¡Õ¯: Երգե՜ք Հնարավոր է`դուք լավ ձայն չունեք, բայց հիշեք`դրա մասին փոքրիկը չգիտի, հետևաբար կարող եք հանգիստ երգել: Ընտրեք այնպիսի երգեր, որոնց դեպքում ձայնը կամաց-կամաց բարձրանում է: Ձայնի տատանվող ելևէջները գրավում են փոքրիկներին: Աղբյուրը` / impoqrik.am/