
93 просмотры
«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM –Ը»: Իրենց բուժիչ հատկությունների շնորհիվ դդմի սերմերը շատ տարածված են և համարվում են ամենաարդյունավետ բնական դեղամիջոցներից մեկը: Դրանք պարունակում են ճարպեր (44-50%), մեծ քանակությամբ մանրաթելեր (23-27%), սպիտակուցներ (37-40%), հանքանյութեր (ցինկ, մագնեզիում, կալիում և այլն), վիտամիններ, ֆոլաթթվի աղեր և այլ օգտակար նյութեր: Ô±ÕµÕ½ Õ½Õ¥Ö€Õ´Õ¥Ö€Õ¶ Ö…ÕªÕ¿Õ¾Õ¡Õ® Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Ö‡ Õ·Õ¡Õ¿ Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ¥Õ¶ Õ·Õ¡Õ£Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ£Õ¥Õ²Õ±Õ« Õ¸Ö' Õ´Õ«Õ¦Õ¡Õ½Õ¥Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Դդմի սերմերը մագնեզիումի հարուստ աղբյուր են, իսկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրգանիզմում մագնեզիումի բարձր մակարդակն օգնում է երկար ապրել և խուսափել լուրջ հիվանդություններից: Դդմի սերմերն ավելի օգտակար են թարմ և հում վիճակում: Բովված աղի սերմերն օժտված չեն բուժիչ հատկություններով և չեն պարունակում սննդարար նյութեր, ուստի դրանցից օգուտ ստանալու համար հարկավոր է երեկոյան դրանք թրջել և օգտագործել առավոտյան: Դդմի սերմերում պարունակվող մոնոչհագեցած ճարպաթթուները դրական ազդեցություն են ունենում միզապարկի և շագանակագեղձի խնդիրների բուժման ժամանակ: Սակայն դդմի սերմերն օժտված են նաև մի շարք այլ օգտակար հատկություններով. · Օգտակար են սրտամկանի առողջության համար . դրանցում պարունակվող յուղն իր բաղադրությամբ նման է ձիթայուղին: · Կարգավորում են արյան ճնշումը. այս սերմերը հարուստ են կալիումով, որը շատ մեծ նշանակություն ունի զարկերակային ճնշման վերահսկման հարցում: · Բուժում են փորկապությունը . դդմի սերմերում պարունակվում են մեծ քանակությամբ մանրաթելեր, ուստի ամեն օր օգտագործելու դեպքում դրանք կօգնեն բուժել ու կանխարգելել փորկապությունը: · Բարելավում են տեսողությունը և մազերի ու մաշկի վիճակը . այս սերմերը հարուստ են վիտամին E-ով, որն օժտված է հակաօքսիդանտային ակտիվությամբ, ուստի ամեն օր օգտագործելու դեպքում կօգնեն պայքարել վաղաժամ ծերացման դեմ: Բացի այդ, այս սերմերը պարունակում են նաև վիտամին A, որն էլ կանխում է աչքերի հիվանդությունների առաջացումը: · Բուժում են շագանակագեղձի հիվանդությունները . դդմի սերմերը համարվում են միզուղիների և շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման լավագույն բնական միջոցներից մեկը: Շագանակագեղձի հիվանդությունների բուժման համար հարկավոր է 150 գրամ թարմ, հում, ամբողջական սերմերին ավելացնել 1 լիտր զտված ջուր, 20 րոպե եռացնել, իսկ սառելուց հետո քամել: Ստացված եփուկն անհրաժեշտ է խմել օրական 3 անգամ մեկական բաժակ: · Ազատում են մակաբույծներից. դդմի սերմերի օգնությամբ մակաբույծներից ազատվելու համար պարզապես հարկավոր է ուտել դրանք դատարկ ստամոքսին: Երեխաների դեպքում չափաբաժինը 100-150 գրամն է, մեծահասակների դեպքում՝ 200-250 գրամը: Բացի այդ, այս սերմերը հիանալի միջոց են նաև ասթմայից, հազից ու բրոնխիտից (բրոնխաբորբ) ազատվելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի օշարակի բաղադրատոմս, որը կօգնի բուժել ասթման, հազն ու անգամ բրոնխիտը: Ô²Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨. · 60 գրամ դդմի սերմեր, · 2 ճաշի գդալ բնական մեղր, · 200 մլ զտված ջուր, · 20 կաթիլ ակնամոմի ոգեթուրմ: Հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել օրական 5 անգամ՝ մեկական թեյի գդալ: Այս դեղամիջոցը կարող են օգտագործել անգամ 2 տարեկանից բարձր երեխաները, սակայն 2-7 տարեկան երեխաների դեպքում չափաբաժինը հարկավոր է կրկնակի կրճատել: Օրգանիզմում խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը կարգավորելու, ինչպես նաև շաքարային դիաբետից ու փորկապությունից ազատվելու համար խորհորդ է տրվում օգտագործել դդմի սերմերից պատրաստված ալյուր: Ալյուրը պատրաստելու համար հարկավոր է դդմի սերմերը մի քանի ժամ թրջել ջրի մեջ, այնուհետև լվանալ և չորացնել սենյակային ջերմաստիճանում: Չորացրած սերմերը լցնել կոտորակիչի մեջ և մանրացնել, մինչև ստացվի համասեռ ալրանման զանգված: Ստացված ալյուրը հարկավոր է պահել կափարիչով փակվող տարրայի մեջ: Այն կարելի է ավելացնել պատրաստի ապուրներին, աղցաններին կամ աղանդերին: Սակայն օրական խորհուրդ է տրվում օգտագործել 3 ճաշի գդալից ոչ ավել ալյուր: Նյութի աղբյուրը՝ natureba.net