63 просмотры
Սխալ խնամքն ու արտաքին անբարենպաստ պայմանները կարող են դառնալ արմունկների մաշկի կոշտացման պատճառ: Այս խնդրից ազատվելու համար մարդիկ սովորաբար կիրառում են սնուցող ու խանավացնող քսուքներ, սակայն երբեմն խնդիրն այնքան լուրջ է լինում, որ այդ կոսմետիկ միջոցները պարզապես անարդյունավետ են լինում: Ավելին՝ շատ դեպքերում խնդիրն ուղեկցվում է նաև մաշկի մգացմամբ, որից ազատվելն այնքան էլ հեշտ չի լինում։ Նման դեպքերում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք ավելի հասանելի են, անվնաս ու արդյունավետ: Դրանք օգնում են սնուցել մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով, խոնավացնել այն ու մաքրել կոշտացած ու մահացած շերտերից: Ճիշտ բաղադրիչների կիրառումը կօգնի նաև գունաբացել մաշկը՝ ազատելով մուգ հետքերից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները արմունկների մաշկի խնամքի համար։ Գունաբացող ու խոնավացնող միջոցներ. Մի փունջ մաղադանոսը մանրացնել ու խյուս դարձնել, մի փոքր տրորել, այնուհետև քսել խյուսն արմունկների մգացած մաշկին։ Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև լվանալ մաշկը։ 1 ճաշի գդալ մի փոքր խոնավ սուրճի մրուրին ավելացնել 1 թեյի գդալ մանր աղ, այնուհետև ստացված խառնուրդը քսել կոշտացած ու մգացած մաշկին և նրբորեն մերսել։ Լվանալ սկրաբը մաքուր ջրով, այնուհետև մաշկին սնուցող նրբաքսուք քսել։ Խոնավացնող ու սնուցող միջոցներ. 10:1 հարաբերակցությամբ խառնել բուսայուղն ու կիտրոնի հյութը, այնուհետև քսել խառնուրդը արմունկների չորացած ու կոշտացած մաշկին։ Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվանալ մաշկը և սնուցող նրբաքսուք քսել։ 3 ճաշի գդալ ցորենի թեփին ավելացնել կես բաժակ կաթ ու թողնել մինչև թեփն ուռչի։ Ստացված խառնուրդը մանրացնել կոտորակիչով ու քսել արմունկների մաշկին՝ թողնելով 15 րոպե։ Նյութի աղբյուրը՝ med.tert.am