
91 просмотры
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) տարածված, կանխարգելելի և բուժման ենթարկվող հիվանդություն է: Այն ընթանում է աստիճանաբար զարգացող անդարձելի կամ մասամբ դարձելի բրոնխային օբստրուկցիայով (շնչուղիների նեղացմամբ): Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում ԹՔՕՀ-ից բնակչության մահացությունը զբաղեցնում է 3-րդ տեղը: Նշենք, որ 2019 թվականին ամբողջ աշխարհում ԹՔՕՀ-ից մահացել է շուրջ 3,23 մլն մարդ. մահերի ավելի քան 80%-ը` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: ԹՔՕ հիվանդությունը դրսևորվում է կայուն և պրոգրեսիվող ախտանիշների զարգացումով, ինչպիսիք են` հևոցը, դժվարաշնչությունը, հազը` հաճախ խորխարտադրությամբ, արտաշնչման փուլի երկարացումը, սուլող շնչառությունը, հոգնածության զգացողությունը: Որպես բարդություն` հնարավոր է շնչառական և աջ փորոքային սրտային անբավարարության զարգացումը: ԹՔՕ հիվանդության զարգացման ռիսկի գործոններն են. Õ®ÕÕ¡ÕÕ¸Õ¿Õ« Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´Õ¨` Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾ Ö‡ ÕºÕ¡Õ½Õ«Õ¾ Õ®ÕÕ¥Õ¬Õ¨ (Ô¹Õ"Õ•Õ€ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ« Õ·Õ¸Ö'Ö€Õ» 80-90%-Õ¨ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ§ Õ®ÕÕ¡ÕÕ¸Õ¿Õ« Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ´Õ¢), օդի աղտոտվածությունը, ընդ որում, ինչպես արտաքին (մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիայի բարձրացում, մասնագիտական աղտոտումներ` ածխարդյունաբերությունը, ոսկու արդյունաբերություն կամ սիլիցիումի և ապակեպլաստի փոշիների ազդեցություն), այնպես էլ ներտնային (փայտի կամ աթարի այրում` որպես ջեռուցման հիմնական աղբյուր), ժառանգական նախատրամադրվածությունը` ալֆա-1-անտիտրիպսինի անբավարարություն (ներկայումս լավ հետազոտված ժառանգական պաթոլոգիա, որը բերում է ԹՔՕՀ-ի առաջացման), այլ ժառանգական գործոնների դերը դեռ ուսումնասիրվում է, մանկական տարիքում զարգացող բրոնխիալ ասթման, երեխայի զարգացման առանձնահատկությունները` ներարգանդային զարգացման խանգարումներ, մանկական տարիքում ծանր շնչառական ինֆեկցիաներ, Հիշեցնենք, որ ԹՔՕՀ ունեցող անձինք կարող են ձեռնարկել մի շարք քայլեր առողջական վիճակի բարելավման և հիվանդության առաջընթացը կանխելու նպատակով, մասնավորապես` ծխելը դադարեցնելը, Õ¯Õ¡Õ¶Õ¸Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€ Ö†Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, շնչական վարակների դեմ պատվաստումների իրականացումը (գրիպ, կորոնավիրուս): Հարկ է նշել, որ ԹՔՕՀ մշտադիտարկման, վաղ ախտորոշման և բուժման վերահսկման արդյունավետ միջոց է համարվում սպիրոմետրիան: Այն թոքերի ֆունկցիոնալ հետազոտման ամենատարածված ու արդյունավետ թեստերից է, բնորոշվում է բարձր զգայունությամբ, ոչ միջամտական բնույթով և պարզությամբ: