
73 просмотры
Առջևում ամանորյա տոներն են ՝ բոլոր հաճելի և ուրախ պահերով, հանդիպումներով ու համեղ ուտեստներով։ Սակայն այս ամենն բերում է նաև իրեն բնորոշ խնդիրները, հատկապես այն անձանց շրջանում, ովքեր ունեն սիրտանոթային հիվանդություններ։ Ինչպես նշել Նոր տարին և իսկապես հանգստանալ, ինչպես պահպանել առողջությունը, ներդաշնակ հարաբերություններն ու հոգեկան անդորրը հանգստի ողջ ընթացքում: Այս մասին aroxjblog.am թղթակիցը խոսել է բժիշկ-նյարդաբան Սարգիս Աբրահամյանի հետ։ Խորհուրդներ բժիշկ-նյարդաբանից՝ 1.Õ"Õ« Õ¹Õ¡Ö€Õ¡Õ·Õ¡Õ°Õ¥Ö" Õ¡Õ¬Õ¯Õ¸Õ°Õ¸Õ¬Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ´Õ«Õ¹Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ Բոլորիս է հայտնի հետևյալ արտահայտությունը « Ալկոհոլը վնասակար է առողջությանը » , սակայն ամանորյա տոներին բավականին դժվար է խուսափել ոգելից խմիչքների ընդունումից։ Այդ դեպքում կարևոր է ճիշտ ալկոհոլային խմիչքի ընտրուրյունը ՝մեկ գավաթ կարմիր գինու օգտագործումը կարող է անգամ դրական ազդեցություն ունենալ առողջության վրա։ 2014 թվականին Կանադայում 84 գիտական հետազոտությունների արդյունքներով ապացուցվել է քիչ չափաբաժնով գինու դրական ազդեցությունը գլխուղեղի անոթային համակարգի վրա, ինչպես նաև գինու հակաօքսիդանտ և հակաքաղցկեղային հատկությունները։ 2.Խուսափեք մեծ քանակի սննդի ընդունումից Մեծ քանակի սննդի ընդունումը , հատկապես երեկոյան ժամերին կարող է սրվել նախկինում առկա քրոնիկական հիվադությունները։ Հանգստյան օրերին միշտ հիշեք հայտնի ասացվածքը « Նախաճաշը կերեք ինքներդ, ճաշը կիսեք ընկերոջ հետ, ընթրիքը տվեք թշնամուն» ։ 3.Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Ö" Õ©Õ¡Ö€Õ´ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¶Õ¥Ö€ Չափազանց կարևոր է թարմ սննդամթերքների ընդունումը, քանի որ հենց թարմ սննդամթերքներն են պարունակում օրգանիզմի համար անհրաժեշտ մի շարք օգտակար նյութեր, միներալներ և վիտամիններ։ Պատահական չէ այն փաստը, որ հենց տոնական օրերին է ավելանում սննդային թունավորումների դեպքերը և դրանից խուսափելու համար անհրաժեշտ է հրաժարվել օրեր առաջ պատրաստված կերակրատեսակներից; 4. Խուսափեք սեղանի շուրջ երկար նստելուց Տոնական օրերին խորհուրդ է տրվում ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, որը կնպաստի ոչ միայն մարսողության լավացմանը, այլ նաև միաժամանակ կօգնի «այրել» ավելորդ կալորիաները, որ կուտակել եք տոնական սեղանի շուրջ։ Շարժումը կյանք է։ 5.Õ€Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ·Õ¡Õ¿ Õ»Õ¸Ö'Ö€ ÕÕ´Õ¥Õ¬ Խորհուրդ է տրվում տոների ժամանակ օգտագործել շատ ջուր։ Դա շատ պարզ է բացատրվում. հենց ջրի մեծ քանակն է արդյունավետորեն դուրս բերում օրգանիզմից տոքսինները, որոնք կուտակվել են ոգելից խմիչքի և շատ ուտելու հետևաքով: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Նյութը՝ aroxjblog.am