
141 просмотры
Սեքսը զույգերի հարաբերություններում էական դեր է խաղում, սակայն երեխայի ծննդից հետո այն կարող է հետին պլան մղվել: Ժամանակակից աշխարհում երեխայի խնամքով միայն մայրիկները չեն զբաղվում: Հայրիկները նույնպես ժամանակ առ ժամանակ մասնակցում են այդ գործընթացին, եթե ոչ մշտապես: Նորածին փոքրիկը գրեթե 24-ժամյա խնամք է պահանջում, ինչի արդյունքում առաջանում է գերհոգնածություն, եւ ամուսինները պարզապես «մոռանում են» միմյանց գոյության մասին, իսկ սեքսն էլ եթե չի անհետանում ամբողջովին, ապա դառնում է շատ հազվադեպ: Ի՞նչ անել, որպեսզի երեխայի ամենօրյա խնամքը չթուլացնի զուգընկերների միջեւ սեռական կապը: Õ€Õ¸Õ£Õ¥Õ¢Õ¡Õ¶ Ô´Õ¡Õ¶Õ¡ Ô²Ö€Õ¥Õ¶Õ±Õ¡Õ¶ Õ¶Õ·Õ¸Ö'Õ´ Õ§, Õ¸Ö€ Õ¹ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ©Õ¥Ö€Õ¡Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¥Õ¬ ÖƒÕ¸Ö"Ö€ Õ¡Ö€Õ¡Ö€Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¡Ö€Õ¥Ö'Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨. «Անգամ փոքր մտահոգությունը զուգընկերոջ նկատմամբ կարող է օգնել վերականգնել ռոմանտիզմը»,-ասում է նա: Ցանկալի է, որ տղամարդը երեխայի կամ տան խնամքի հետ կապված որոշ պարտականություններ իր վրա վերցնի, օրինակ՝ փոքրիկին լողացնելը, կամ ընթրիք պատրաստելը: Սա թույլ կտա կնոջն ազատ ժամանակ ունենալ եւ հանգստանալ, ինչն էլ կարող է օգնել վերականգնել սեռական ցանկությունը: Սակայն եթե Ձեր կինը շատ հոգնած է եւ ցանկանում է ազատ ժամանակն օգտագործել քնելու համար, թույլ տվեք նրան քնել. դա էլ հոգատարության դրսեւորման մի ձեւ է: Կարեւոր է, որպեսզի զույգերը միմյանց համար օրվա ընթացքում ժամանակ գտնեն: Կարող եք փորձել մի քանի ժամով դայակ վարձել եւ միասին գնալ սրճարան: Իսկ եթե չկա դայակի հնարավորություն, կարող եք սուրճը կամ ընթրիքը պատվիրել մոտակա սննդի կետից, որպեսզի խոհանոցում ավելորդ ժամանակ չվատնեք եւ վայելեք միմյանց ներկայությունը մեկ բաժակ սուրճի կամ գինու ներքո: Դա ռոմանտիկ մթնոլորտ կստեծղի: Շատ կարեւոր է, որպեսզի ծննաբերությունից հետո կինը շարունակի իրեն գեղեցիկ եւ ցանկալի զգալ: Դրա համար անհրաժեշտ է ամուսնու աջակցությունը: Հաճախակի հաճոյախոսեք Ձեր կնոջը՝ ցույց տալով, որ նա շարունակում է սեքսուալ մնալ Ձեզ համար: Երբ զույգը թեկուզ շատ քիչ, բայց ժամանակ է գտնում զրուցելու, միասին զբոսնելու կամ սրճելու համար, դա նպաստում է ինտիմ կապի վերականգնմանն ու ամրապնդմանը: Աղբյուրը՝ doctors.am