281 просмотры
Ô³Õ¬Õ¸Õ½Õ«Õ¿Õ¨ Õ¯Õ¡Õ´ Õ¬Õ¥Õ¦Õ¾Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¨ Õ¬Õ¥Õ¦Õ¾Õ« Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¸Ö'Õ´Õ¶ Õ§, Õ¸Ö€Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ¢Õ¡Õ¯Õ¿Õ¥Ö€Õ«Õ¡Õ¬ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ« Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¡Õ¶Ö"Õ¸Õ¾ Ö‡ Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ§ Õ¬Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ½Õ¿Õ¸Õ´Õ¡Õ¿Õ«Õ¿Õ«Õ¶: Ժողովրդական բժշկության մեջ կան արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից: Սակայն մինչ գլոսիտի բուժումը սկսելը հարկավոր է պարզել, թե որն է դրա առաջացման պատճառը: Լեզվի բորբոքումը կարող է լինել առանձին հիվանդություն կամ պայմանավորված լինել այլ ավելի լուրջ հիվանդությամբ, ուստի դրա առաջացման պատճառը պարզելը շատ կարևոր է: Գլոսիտի առաջացման պատճառ կարող է դառնալ հերպեսի վիրուսը: Բացի այդ, այն կարող է պայմանավորված լինել նաև չափազանց տաք ըմպելիքների օգտագործմամբ: Հիվանդության զարգացման կարող են հանգեցնել նաև բերանի խոռոչի և լեզվի վնասվածքներն ու վերքերը: Լեզվաբորբի առաջացման հավանականությունը բարձրանում է ալկոհոլի և ծխախոտի չարաշահման դեպքում: Գլոսիտի առաջացմանը նպաստող այլ ռիսկային գործոնների շարքին են դասվում կծու սնունդը, անորակ ատամի մածուկն ու բերանի խոռոչի հիգիենային պարագաները, ինչպես նաև համեմունքները: Հիվանդության կանխարգելման համար հարկավոր է հետևել բերանի խոռոչի հիգիենային և չօգտագործել հին ատամի խոզանակ: Գլոսիտի մասին վկայող առաջին ախտանշաններն են բերանի խոռոչի այրոցն ու տհաճ զգացողությունները: Երբեմն հիվանդին անհանգստացնում է բերանի խոռոչում օտար մարմնի առկայության զգցողությունը: Բացի այդ, բորբոքված լեզուն ձեռք է բերում վառ կարմիր գույն և կարող է այտուցվել: Ô³Õ¬Õ¸Õ½Õ«Õ¿Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ«Õ¶ Õ¹Õ½Õ¯Õ½Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ¬ Ö"Ö€Õ¸Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¶Õ¸Ö'ÕµÕ©, Õ¸Ö'Õ½Õ¿Õ« Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ«Õ½Õ¯ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢ÕªÕ·Õ¯Õ«Õ¶ Õ¯Õ¡Õ´ ÖƒÕ¸Ö€Õ±Õ¥Õ¬ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¸Ö'Ö€Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¢Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել գլոսիտից: Ընդ որում՝ այդ բաղադրատոմսերը կարելի է օգտագործել և՛ որպես առանձին բուժում, և՛ որպես հավելում ավանդական թերապիային: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միջոցներից մի քանիսը: Ô´Õ¥Õ²Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕ½Õ¥Ö€ · Դեղատնային երիցուկ . այս բույսի եփուկն առհասարակ օգտագործվում է տարբեր հիվանդությունների դեպքում, քանի որ այն օժտված է հզոր հակասեպտիկ ու վերքամոքիչ հատկություններով: Եփուկը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր և թրմել մոտ մեկ ժամ: Թուրմը հարկավոր է քամել, այնուհետև ողողել դրանով բերանի խոռոչը ուտելուց հետո և քնելուց առաջ (օրական 4 անգամ): · Մակարդախոտ (подмаренник). մակարդախոտի եփուկը նույնպես շատ արդյունավետ միջոց է գլոսիտից ազատվելու համար: Այն օգնում է ամոքել վերքերն ու ազատվել բորբոքումներից: Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդակ մակարդախոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, այնուհետև քամել և օգտագործել օրական երկու անգամ բերանի խոռոչը ողողելու համար: Այս թուրմը կարելի է նույնիսկ խմել (50 մլ ուտելուց 30 րոպե առաջ): · Եղեսպակ . եղեսպակի թուրմը պատրաստելու համար հարկավոր է 2 թեյի գդալ եղեսպակին ավելացնել կես լիտր եռման ջուր, մոտ 30 րոպե թրմել, այնուհետև թրմել և օգտագործել բերանի խոռոչի ողողման համար օրական երեք անգամ: · Գինձ (համեմ). 1 թեյի գդալ գինձի սերմերին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր և ամբողջ գիշեր թրմել թերմոսի մեջ: Առավոտյան թուրմը քամել և օգտագործել բերանի խոռոչի ողողման համար: · Ռեհան . 2 թեյի գդալ չորացրած ռեհանին ավելացնել եռման ջուր, դնել թույլ կրակի վրա, եփել մոտ 10 րոպե, այնուհետև թրմել ևս մեկ ժամ, քամել և օգտագործել ողողումների համար: Ô²Õ¸Ö'ÕªÕ«Õ¹ Õ°ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€ · Կարտոֆիլի հյութ. կարտոֆիլի թարմ քամած հյութը նույնպես շատ արդյունավետ է: Հարկավոր է երկու կարտոֆիլից քամել հյութը և օգտագործել այն ողողման համար: Մեկ պրոցեդուրայի համար հարկավոր է կես բաժակ հյութ: Ողողումները հարկավոր է անել ուտելուց հետո, իսկ պրոցեդուրայից հետո կես ժամ չի կարելի որևէ բան ուտել կամ խմել: · Ծովաբողկի հյութ. գլոսիտի բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել նաև ծովաբողկի հյութը: Հարկավոր է 50 մլ հյութին խառնել 50 մլ թորած ջուր, ստացված խառնուրդը 15 րոպե եռացնել և մի փոքր սառելուց հետո գոլ եփուկով ողողել բերանի խոռոչը: ÔºÕ¸Õ²Õ¸Õ¾Ö€Õ¤Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¡Õ¿Õ¸Õ´Õ½Õ¥Ö€ Ժողովրդական բժշկությունն առաջարկում է նաև տարբեր թուրմեր, եփուկներ ու ըմպելիքներ, որոնք շատ արդյունավետ են լեզվաբորբի դեպքում և օգտագործվում են որպես ցավազրկող ու հակաբորբոքային միջոց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: · Խառնել հավասար քաակությամբ եղինջի ու եղեսպակի տերևները, կաղնու կեղևը և խնկեղեգի կոճղարմատը, այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել 1 լիտր սառը ջուր և եռացնել: Խառնուրդը հարկավոր է եփել 30 րոպե, այնուհետև քամել և օգտագործել որպես բերանի խոռոչի ողողման միջոց: · Խառնել տատրակի (мать-и-мачеха), փիփերթի, ազնվամորու և եղեսպակի տերևները, այնուհետև ստացված խառնուրդի 3 թեյի գդալին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր ու թրմել: Ստացված եփուկն օգտագործել բերանի խոռոչի ողողման համար: · Խառնել եղեսպակի տերևները, դեղատնային երիցուկի ծաղիկներն ու ծիծեռնախոտը, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր, 2-2.5 ժամ թրմել և օգտագործել թուրմն ուտելուց առաջ ու հետո, ինչպես նաև քնելուց առաջ բերանի խոռոչը ողողելու համար: Սակայն հարկ է հիշել, որ լուրջ դեպքերում անհրաժեշտ է դիմել միայն մասնագետի օգնությանը: Սովորաբար նման դեպքերում նշանակվում են հակաբակտերիալ, հակասնկային և հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք կարելի է ընդունել ժողովրդական միջոցների հետ մեկտեղ: Երբեմն գլոսիտի ժամանակ հիվանդի շնչառությունը վատանում է, ուստի կարող են նշանակվել նաև հորմոնալ դեղահաբեր: Լեզվի բջիջների ապաճումից խուսափելու համար մասնագետը կնշանակի նաև քսուքներ: Հարկ է հիշել, որ հիվանդության կանխարգելման համար հարկավոր է պարբերաբար այցելել ատամնաբույժին, հետևել բերանի խոռոչի հիգիենային և խուսափել ալկոհոլից, ծխախոտից ու կծու սննդից: Նյութի աղբյուրը՝ med.tert.am