127 просмотры
Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը հաճախ ախտորոշվում է 60 տարեկանից բարձր կանանց մոտ: Չնայած նման միտմանը՝ որոշ դեպքերում հիպոթիրեոզը կարող է ի հայտ գալ նաև ավելի վաղ տարիքում: Այս հիվանդությունը բնորոշվում է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարմամբ, որի դեպքում գեղձը դադարում է բավարար քանակությամբ հորմոն արտադրել: Բավական հաճախ հիպոթիրեոզը զարգանում է առանց որևէ ախտանշանի, ինչը հատկապես բնորոշ է հիվանդության վաղ փուլերին: Սա կարող է շատ վտանգավոր լինել և դառնալ լուրջ խանգարումների պատճառ, ուստի հիվանդության վաղ ախտորոշումը շատ կարևոր է: Բանն այն է, որ վահանաձև գեղձի հորմոնները մասնակցում են օրգանիզմում տեղի ունեցող ամենատարբեր գործընթացներին, այդ թվում նաև նյութափոխանակությանը, ուստի այս օրգանի աշխատանքի ցանկացած խանգարում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Հիպոթիրեոզի զարգացման պատճառ կարող են հանդիսանալ օրգանիզմում յոդի պակասը, հիպոֆիզի գործառույթների խանգարումը, վնասվածքներն ու վիրահատական միջամտությունները, ինչպես նաև աուտոիմունային հիվանդությունները: Նման դեպքերում հարկավոր է առավել ուշադիր լինել և հետևել օրգանիզմի տված ազդանշաններին: Չնայած, որ որոշ դեպքերում հիվանդությունը չի ուղեկցվում որևէ ակնհայտ ախտանշանով, այնուամենայնիվ կան որոշակի նշաններ, որոնք հուշում են վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին: Õ†Õ´Õ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Õ¡Ö€Ö"Õ«Õ¶ Õ¥Õ¶ Õ¤Õ¡Õ½Õ¾Õ¸Ö'Õ´. Քաշի կտրուկ ավելացումը. այս ախտանշանը կարող է վկայել նաև այլ խնդրի մասին, սակայն ամեն դեպքում քաշի անբացատրելի ավելացման չպետք է անուշադրության մատնվի: Նման դեպքերում հարկավոր է անպայման բուժզննում անցնել խնդրի հնարավոր պատճառը հայտնաբերելու համար: Հաճախակի հոգնածության զգացում . առանց որևէ ակնհայտ պատճառի հաճախակի հոգնածության զգացումը նույնպես կարող է պայմանավորված լինել հիպոթիրեոզով: Բանն այն է, որ այս հիվանդությունը նպաստում է արյան շրջանառության խանգարման, ինչի հետևանքով բջիջները բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում: Խոլեստերինի մակարդակի բարձրացում. այս ախտանշանը նույնպես կարող է վկայել վահանագեղձի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին, ուստի այն չի կարելի անուշադրության մատնել: Տրամադրության կտրուկ փոփոխություններ ու ցրվածություն . այս հիվանդությանը բնորոշ են նաև դյուրագրգիռությունն ու ճնշվածության զգացումը: Ընդ որում, որոշ դեպքերում վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումը կարող է դառնալ անգամ դեպրեսիայի պատճառ: Մաշկի, եղունգների ու մազերի չորություն և մկանային ցավեր. այս փոփոխությունները նույնպես կարող են պայմանավորված լինել հիպոթիրեոզով, իսկ երբեմն էլ այս հիվանդության մասին կարող են վկայել անգամ հաճախակի փորկապությունները: Դաշտանային ցիկլի խանգարումներ. վահանաձև գեղձի հորմոնները շատ կարևոր նշանակություն ունեն նաև վերարտադրողական համակարգի առողջության համար, ուստի հիպոթիրեոզի մասին վկայող ախտանշաններից կարող են լինել նաև դաշտանային ցիկլի խանգարումներով: Այդ խանգարումները դրսևորվում են ինչպես դաշտանի տևողության ու հաճախականության փոփոխություններով, այնպես էլ առատ արյունահոսություններով: Նյութի աղբյուրը՝ med.tert.am