325 просмотры
Ոտքերի հոդերի արթրոզը շատ տարածված հիվանդություն է, որը ժամանակին չբուժելու դեպքում կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ (օրինակ՝ հոդերի շարժունության կորուստ): Սակայն այս հիվանդությունը կարելի է բուժել նաև ժողովրդական միջոցներով: Ô»Õ¶Õ¹ Õ§ Õ¸Õ¿Ö"Õ¥Ö€Õ« Õ°Õ¸Õ¤Õ¥Ö€Õ« Õ¡Ö€Õ©Ö€Õ¸Õ¦Õ¨ Այս հիվանդությունը կարելի է համարել տարիքային, քանի որ տարիների ընթացքում արթրոզի առաջացման հավանականությունն էլ ավելի է մեծանում: Արթրոզը կարող է առաջանալ աճառային հյուսվածքների առաձգականության կորստի հետևանքով: Արթրոզի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև ճաքերը կամ աճառային հյուսվածքի կառուցվածքային փոփոխությունը: Բացի այդ, այս հիվանդությունը կարող է պայմանավորված լինել նաև. · վնասվածքներով, · հորմոնալ փոփոխություններով, · նախկինում ունեցած արթրիտով, · հոդերում արյունահոսության խանգարմամբ, · հոդերի վրա գործադրվող ծանրաբեռնվածությամբ, · նյութափոխանակության հետ կապված հիվանդություններով, · ժառանգական հակվածությամբ: Ô±Ö€Õ©Ö€Õ¸Õ¦Õ« Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Հիվանդության առաջին ու հիմնական ախտանշաններից մեկն ուժեղ ցավն է, որն ի հայտ է գալիս շարժվելիս և մեղմվում է հանգստի ժամանակ: Հիվանդության սկզբնական շրջանում ցավն աննշան է լինում, ուստի շատերը նույնիսկ չեն էլ նկատում այն: Սակայն հետագայում ցավը միայն ավելի ու ավելի ուժգին է դառնում և անուշադրության մատնելու դեպքում սկսում է անհանգստացնել նույնիսկ չշարժվելու դեպքում: Արթրոզի ժամանակ հիվանդ հոդերը սկսում են «ճռթճռթալ», իսկ հիվանդության զարգացման հետ մեկտեղ այս խնդիրն էլ ավելի է խորանում: Բացի այդ, ոտքերի հոդերի արթրոզը դրսևորվում է նաև հոդերի շարժունության կորստով և որքան տարիքով մեծ է հիվանդը, այնքան ավելի ակնհայտ է այդ խնդիրը: Ô±Ö€Õ©Ö€Õ¸Õ¦Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Նման հիվանդության համար հարկավոր է համալիր բուժում: Առաջին հերթին հարկավոր է պարզել հիվանդության առաջացման պատճառն ու սկսել բուժումը: Ընդ որում՝ բուժումը հարկավոր է հնարավորինս շուտ սկսել, քանի որ հակառակ դեպքում հոդերը կսկսեն դեֆորմացվել: Բուժման համար կարող են նշանակվել ցավազրկող և հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք կազատեն և՛ ցավից, և՛ սպազմից: Բուժման միջոցի ընտրությունը կախված է հիվանդության բարդության աստիճանից: Հակաբորբոքային դեղամիջոցնրերը կօգնեն ազատվել բորբոքումից ու այտուցվածությունից: Արթրոզը կարող է բուժվել երկարատև կամ մեկանգամյա թերապիայով: Բուժման շատ արդյունավետ եղանակ է նաև բուժական մարմնամարզությունը, որն օգնում է հանգստացնել հոգնած ու ծանրաբեռնված հոդերը: Արթրոզի դեպքում հաճախ կիրառվում են նաև ոչ ավանդական բժշկության միջոցներ, սակայն դրանք կարող են լինել միայն համալրում հիմնական բուժմանը: Ժողովրդական միջոցներ Ô±Ö€Õ©Ö€Õ¸Õ¦Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ·Õ¡Õ¿ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿ Õ¥Õ¶ Õ°Õ¥Õ²Õ¸Ö'Õ¯ Õ¤Õ¥Õ²Õ¡ÕÕ¡Õ¼Õ¶Õ¸Ö'Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö' Õ©Õ¸Ö'Ö€Õ´Õ¥Ö€Õ¨: Հիանալի բուժիչ միջոց է մումիոն, որը կօգնի ազատվել հիվանդությունից: Այս դեղամիջոցը նախատեսված է ներքին ընդունման համար: Հոդերի այտուցվածությունից ու բորբոքումից ազատվելու հիանալի միջոց են ջրում կամ օղու մեջ թրմված կեչու բողբոջները: Նման թուրմը կօգնի մեղմել ցավը: Այն կարելի է խմել կամ օգտագործել հոդերին քսելու համար: Արթրոզի բուժման արդյունավետ միջոց են նաև շփումները, սակայն առողջությանն էլ ավելի շատ չվնասելու համար հարկավոր է ցանկացած մեթոդի կիրառումից առաջ խորհրդակցել բժշկի հետ: Նյութի աղբյուրը՝ trental.ru