
73 просмотры
Մարդու մազերի վիճակը կարող է շատ բան պատմել նրա առողջական վիճակի մասին: ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է tert.am Õ…Õ¸Ö'Õ²Õ¸Õ¿ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€ Մազերի յուղոտությունը կարող է պայմանավորված լինել սխալ ընտրված հակաբեղմնավորիչ միջոցով: Հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և ընտրել այնպիսի դեղամիջոցներ, որոնք կհամապատասխանեն օրգանիզմի առանձնահատկություններին (օր.՝ էստրոգենի ցածր պարունակությամբ): Õ‰Õ¸Ö€ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€ Փխրուն ու անկենդան մազերը միշտ չէ, որ հիվանդության հետևանքով են լինում: Հաճախ մարդիկ չափազանց հաճախ են ներկում վարսերը, չարաշահում են հարդարման միջոցները, լավ չեն խնամում կամ ընտրում են անհամապատասխան միջոցներ: Հակառակ դեպքում այս խնդիրը կարող է պայմանավորված լինել վահանաձև գեղձի խնդիրներով, ինչը ստուգելու համար հարկավոր է այցելել բժշկի և հանձնել անհրաժեշտ անալիզները: Ô½Õ¡Õ´Ö€Õ¡Õ® Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€ Մազերը կարող են խամրել, եթե սննդակարգում պակասում են օգտակար ճարպերը: Առաջին հերթին հարկավոր է օգտագործել Օմեգա-3 ճարպաթթվով ու մոնոչհագեցած ճարպերով հարուստ մթերք (օր.՝ ձուկ, ավոկադո): Բացի այդ, նման «դիետան» կդարձնի մաշկն ավելի նուրբ ու առաձգական: Ô²Õ¡Ö€Õ¡Õ¯ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€ Սա սպիտակուցների ու երկաթի պակասի նշան է: Հատկապես դժվար է նրանց համար, ովքեր որոշել են բուսակեր դառնալ: Այս դեպքում հարկավոր է օգտագործել հնարավորինս շատ տերևավոր բանջարեղեն (կաղամբ, սպանախ, թրթնջուկ) և բակլազգիներ: Եթե սննդակարգում լուրջ փոփոխություններ չեն եղել, ապա օրգանիզմի նման արձագանքը կարող է պայմանավորված լինել սթրեսով: Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, 1-2 ամսից մազերը կվերականգնվեն: Եթե այս ամենի հետ մեկտեղ նկատվում է նաև անոմալ մազաթափություն, ապա հարկավոր է անմիջապես այցելել բժշկի, քանի որ սա հորմոնալ խանգարման ախտանշաններից մեկն է: Մազերի առողջությունն ու գեղեցկությունը վերականգնվելու համար՝ սննդակարգում հարկավոր է ներառել հետևյալ սնունդը: · Ձու. համարվում է սպիտակուցների կարևոր աղբյուր և պարունակում է 4 հիմնական հանքանյութերը՝ ցինկ, սելեն, ծծումբ և երկաթ: Վերջինս հատկապես կարևոր է, քանի որ օգնում է հագեցնել մազարմատները թթվածվով: Դրա պակասը կարող է առաջացնել անեմիա (սակավարյունություն), որը մազաթափության հիմնական պատճառն է: · Մսամթերք (հավ, տավար, ձուկ). պարունակում է մեծ քանակությամբ երկաթ: · Քաղցր կարտոֆիլ. բետա-կարոտինի հիանալի աղբյուր է, որի պակասը կարող է դառնալ քորի և թեփի առաջացման պատճառ: · Գազար, դդում, սեխ, ծիրան. նույնպես հարուստ են բետա- կարոտինով : · Սաղմոն . պարունակում է սպիտակուցներ, վիտամին D, ինչպես նաև Օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք ապահովում են մազերի փայլն ու խոնավեցումը և կանխում չորությունն ու փխրունությունը: · Ձկնամթերք. Օմեգա-3 կարելի է ստանալ նաև ձկների այլ տեսակներից: · Հունական ընկույզ . սա նույնպես համարվում է Օմեգա-3-ի հարուստ աղբյուր: Բացի այդ, հունական ընկույզները պարունակում են մեծ քանակությամբ բիոտին ու վիտամին E, որը պաշտպանում է բջիջների ԴՆԹ-ն վնասվելուց: Բիոտինի պակասը կարող է հանգեցնել մազաթափության: Այս ընկույզները նաև հարուստ են մազերի բնական գույնի և փայլի պահպանմանը նպաստող պղնձով: · Հունական ընկույզի յուղ . բացի ընկույզներից հարկավոր է օգտագործել նաև դրանց յուղը: Այն կարելի է օգտագործել աղցաններ պատրաստելիս կամ տապակելիս: Նյութի աղբյուրը՝ ivona.bigmir.net http://med.tert.am/am/news/2017/10/20/anaroxj-varser/43705