71 просмотры
Մարդկային օրգանիզմը յուրահատուկ է: Օրինակ՝ մարդու ոտքերը կարող են պատմել նրա սրտանոթային համակարգի, վահանաձև գեղձի և նույնիսկ շաքարային դիաբետի առաջացման վտանգի մասին: 1. Մշտապես սառը ոտքեր Սա կարող է լինել վահանաձև գեղձի խնդիրների պատճառ, իսկ այդ գեղձը կարգավորում է մարմնի ջերմաստիճանն ու նյութափոխանակությունը: Մշտապես սառը ոտքերը կարող են լինել նաև արյան վատ շրջանառության նշան, ինչը նշանակում է, որ հարկավոր է ստուգել անոթները: 2. Ոտքերի թմրածություն ու ծակծկոց Սա կարող է լինել պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքի նշան, ուստի հարկավոր է խորհրդակցել նյարդաբանի հետ: Բացի այդ, ոտքերի զգայունության թուլացումը կարող է լինել այնպիսի լուրջ հիվանդությունների ախտանշան, ինչպիսին են շաքարային դիաբետն ու զարկերակների խցանումը: 3. Ոտքերի մաշկի վրա նկատվող կարմիր, սպիտակ կամ երկնագույն «ժանյակավոր» նկար Նման «զարդանախշ» սովորաբար ի հայտ է գալիս Ռեյնոյի հիվանդության դեպքում, որն արյունատար անոթների (որպես կանոն՝ ոտքերի և ձեռքերի մատների անոթների) հիվանդություն է: 4. Ջղաձգումներ Հաճախակի տեղի ունեցող ջղաձգումները վկայում են օրգանիզմում կալիումի, կալցիումի և մագնեզիումի պակասի մասին: Ջղաձգումները կարող են ի հայտ գալ նաև հեղուկի պակասի դեպքում՝ հատկապես, եթե մարդը ծանր աշխատանք է կատարում: Այս խնդիրը կարելի է լուծել սննդակարգը կարգավորելով, սակայն եթե նույնիսկ այդ դեպքում վիճակը մնում է անփոփոխ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Նյութի աղբյուրը՝ med.tert.am