
79 просмотры
Մարդիկ հաճախ են նշում, որ դիմացինի արտաքինը կարող է խաբուսիկ լինել, սակայն, այնուամենայնիվ, շատերի մոտ առաջին տպավորությունը ձևավորվում է հենց արտաքինի հիման վրա, ինչն ունի իր գիտական բացատրությունը:Այս մասին գրում է tert.am -ը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մարդու արտաքինի 5 կարևոր առանձնահատկություն, որոնք շատ բան կպատմեն նրա բնավորության մասին: Ô³Ö€Õ¡Õ¾Õ¹Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö' Õ¢Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Գոյություն ունի «օրեոլի էֆեկտ», որի շնորհիվ մարդիկ ենթադրում են, որ գեղեցիկ մարդիկ ունենում են նաև այլ դրական հատկանիշներ (օրինակ՝ ինտելեկտ, բարություն և այլն): Բացի այդ, հաճախ գեղեցիկ մարդիկ նաև ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քանի որ գործատուները ենթադրում են, որ նման մարդը պետք է հիանալի մասնագետ լինի: Գիտնականներն անց են կացրել մի գիտափորձ, որի շրջանակներում ուսանող տղամարդկանց խնդրել են գնահատել անծանոթուհու գրած էսսեն: Գիտափորձը ցույց է տվել, որ աշխատանքն ավելի բարձր էր գնահատվում, եթե մինչ այդ կամավորներին ներկայացվում էր գեղեցիկ կնոջ լուսանկար: Õ"Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' Õ¡Õ¶Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¨Õ½Õ¿ Õ¬Õ¸Ö'Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ« Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդու մասին կարելի է շատ բան պարզել՝ պարզապես նրա լուսանկարին նայելով: Գիտափորձերը ցույց են տվել, որ հաճախ մարդկանց հաջողվում է լուսանկարի միջոցով ճիշտ գուշակել մարդու անհատականության որոշ գծերը (օրինակ՝ էքստրավերտ լինելու հակվածությունը, ինքնագնահատականը և այլն), անգամ եթե այդ լուսանկարում նրանք դեմքի չեզոք արտահայտությամբ են: ÕˆÖ'Õª Ö‡ Õ¡Õ£Ö€Õ¥Õ½Õ«Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն տղամարդիկ, որոնց օրգանիզմում բարձր է տեստոստերոնի մակարդակը, ունենում են լայն դեմք ու արտահայտված այտոսկրեր: Բացի այդ, այս հորմոնի բարձր մակարդակը կապված է նաև ագրեսիվության, իշխանատենչության և ըմբոստանալու հատկության հետ: «Հանցագործությունների» ցուցանիշ Մեկ այլ ուսումնասիրության շրջանակներում գիտնականները կամավորներին ցույց են տվել մարդկանց լուսանկարներ, որոնց մի մասը հնացագործների լուսանկարներ էին՝ արված ոստիկանական բաժանմունքում, իսկ մյուս մասը՝ ոչ հանցագործների: Մասնագետները խնդրել են կամավորներին ուսումնասիրել լուսանկարները և փորձել ներկայացնել դրանցում պատկերված մարդկանց հոգեհուզական վիճակը, բնավորությունն ու վարքագծի առանձնահատկությունները: Արդյունքում՝ անկախ նրանից, թե ինչ լուսանկար է ներկայացված, կամավորները պոտենցիալ հանցագործների շարքին էին դասում այն մարդկանց, որոնք լուսանկարում պատկերված էին զայրացած և որոնց դեմքը ինչ-ինչ պատճառներով վստահություն չէր ներշնչում: Ô±Õ¹Ö"Õ¥Ö€Õ¨, Õ°Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¶ Õ¸Ö' Õ´Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ¥Ö€Õ¯Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Բժիշկները նշում են, որ կան հիվանդություններ, որոնք կարելի է ախտորոշել պարզապես մարդու աչքերին նայելով: Օրինակ՝ շաքարային դիաբետի մասին կարող են վկայել աչքերի ցանցաթաղանթի վրա առաջացած կարմիր բծերը: Կարևոր ցուցանիշ կարող է լինել նաև մատների երկարությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկար ու միջին երկարության մատներ ունեցող տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձր է 1/3-ով, սակայն սա առավելապես վերաբերում է 60 տարեկանից բարձր տղամարդկանց: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ բարձրահասակ մարդկանց մոտ ավելի ցածր է սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը, մինչդեռ ցածրահացակ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով: Ենթադրվում է, որ այս առանձնահատկությունը պայանավորված է աճի հորմոնով, որը պաշտպանում է որոշակի հիվանդություններից՝ միևնույն ժամանակ բարձրացնելով այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Նյութի աղբյուրը՝ vesti.ru