
107 просмотры
Մարմնի որոշակի հատվածի ցավի դեպքում մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում այդ ախտանշաններին: Սովորաբար համարվում է, որ որովայնի ցավը պայմանավորված է վատ սնունդով, իսկ մեջքի ցավը՝ սխալ դիրքով, մինչդեռ այդ ախտանշանները կարող են վկայել լինել առողջական մի շարք այլ խնդիրների մասին: Ինչպես գրում է Trending News Portal-ը՝ լինում են դեպքեր, երբ որևէ հատվածի ցավը վկայում բոլորովին այլ օրգանի հետ կապված խնդիրների մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական 9 խնդիր, որոնք դրսևորվում են մարմնի որոշակի հատվածի ցավով: 1. Ցավ կրծքի հատվածում Ցավի այս տեսակը կարող է վկայել թոքերի հետ կապված խնդիրների մասին: Թոքերում չկան նյարդային վերջավորություններ, ուստի դրանք չեն կարող ցավել, ինչի հետևանքով էլ խնդիրը դրսևորվում է կրծքի ցավով: Հիվանդության ախտանշաններից կարող է լինել նաև հազն ու դժվարացած շնչառությունը: 2. Ցավ թիակների ու կողոսկրերի միջև Սա կարող է լինել գաստրիտի ախտանշան, իսկ եթե ցավն ի հայտ է գալիս ուտելուց որոշ ժամանակ անց, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել խոցային հիվանդությամբ: 3. Կրծքի ճնշող ցավ, որը տարածվում է նաև ձախ ձեռքի հատվածում Նման ցավը սրտի նոպայի նախանշան է: Այս դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին: Հարկ է հիշել, որ կանանց ու տղամարդկանց մոտ ախտանշանները կարող են տարբեր լինել, սակայն ամեն դեպքում բժշկին դիմելը պարտադիր է: 4. Ցավ պորտի հատվածում Այս դեպքում ցավի պատճառ կարող են դառնալ աղիների հետ կապված աննշան խնդիրները: Սակայն եթե ցավն ուղեկցվում է սրտխառնոցով, տենդով ու ախորժակի կորստով, ապա հնարավոր է, որ խնդիրը պայմանավորված է որդանման ելունի բորբոքումով: 5. Որովայնի աջ հատվածի ցավ Եթե նման ցավն ուղեկցվում է փորկապությամբ, ապա հարկավոր է ուշադրություն դարձնել հաստ աղիքին: 6. Ցավ որովայնի վերին հատվածում Սա վկայում է ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրների մասին: Այս ախտորոշումը հաստատող հավելյալ ախտանշանների շարքին են դասվում տենդը, սրտխառնոցը, տախիկարդիան ու քաշի կորուստը: 7. Մեջքի ցավ Այս դեպքում ցավը կարող է վկայել երիկամների հետ կապված խնդիրների մասին: Հաճախ ցավի այս տեսակը մարդիկ շփոթում են մկանների ձգումից առաջացած ցավի հետ: 8. Ցավ աջ կողատակում Այս դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել լեղապարկի և լյարդի վիճակին: Եթե ցավը մշտական է և ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով ու մաշկի դեղնածությամբ, ապա այն անկասկած պայմանավորված է այս օրգանների հետ կապված խնդիրներով: 9. Ցավ որովայնի ստորին հատվածում Նման ցավով դրսևորվում է որդանման ելունի բորբոքումը: Այս դեպքում ցավն ուժեղանում է քայլելիս կամ հազի ժամանակ: Եթե ի հայտ են գալիս նաև մրսածության ախտանշաններ, դող, տենդ, փորլուծություն ու փսխում, ապա հարկավոր է շտապ դիմել բժշկին: