
51 просмотры
Ինսուլտի կանխատեսումը կախված է գլխուղեղի վնասման հատվածի չափից, ինչպես նաև ցուցաբերված առաջին օգնության որակից, հիվանդին բուժ. hաստատություն հասցնելու ժամանակից, և հետագայում՝ վերականգնողական միջոցառումների անցկացման ճշտությունից և ծավալից: Հիշե՛ք. Ինսուլտը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Պետք է հետևել առողջությանը և առաջին իսկ ռիսկի գործոնների առաջացման դեպքում անմիջապես դիմել բժշկի: ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Ô»Õ¶Õ½Õ¸Ö'Õ¬Õ¿Õ¨ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¦Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¯Õ¡Õ›Õ´ Õ¾Õ¡Õ² Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¸Õ¿ÕµÕ¡Õ¶, Õ¯Õ¡Õ›Õ´ Õ¯Õ¥Õ½Õ£Õ«Õ·Õ¥Ö€Õ«Õ¶: Առաջին նշաններն են՝ դեմքի, ձեռքի և ոտքի մկանների հանկարծակի թմրություն և թուլություն՝ հատկապես մարմնի մի կողմում, անսպասելիորեն հայտնվող խոսքի դժվարացում, տեսողության կտրուկ վատացում ՝ մեկ կամ երկու աչքում, շարժումների կոորդինացիայի հանկարծակի խանգարում, քայլվածքի փոփոխություն, գլխապտույտ, հանկարծակի կտրուկ և անբացատրելի գլխացավ: Որպես կանոն, այս նշանները զարգանում են զարկերակային ճնշման ֆոնի վրա: Եթե Ձեզ կամ Ձեր կողքինի մոտ հայտնվել են նմանատիպ նշաններ, անմիջապես զանգահարեք շտապ օգնություն: Մինչ բժիշկների գալը , պառկեցրեք հիվանդին և ապահովեք լիարժեք հանգիստ վիճակով և մաքուր օդով: Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´Õ¨ Ինսուլտի զարգացման հավանականության իջեցման համար, հատկապես եթե Դուք ունեք զարկերակային գերճնշում, պարբերաբար չափեք ճնշումը (օրական 2 անգամ): Պարզվել է, որ ընդամենը ճնշման չափումով և նորմայի սահմանում պահելով, հնարավոր է սրտամկանի ինֆարկտի զարգացումը նվազեցնել 19-21% -ով, իսկ ինսուլտներինը 43-45% -ով: Բացի բարձր զարկերակային ճնշումից, գոյություն ունի ինսուլտի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների մեծ խումբ, որոնց ուշադրություն դարձնելով կարելի է կանխել ինսուլտի զարգացումը և երկարացնել կյանքի տևողությունը: