
177 просмотры
Ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի ժամանակ կամ ավտոմեքենայի մեջ երբևէ նկատել եք ականջների փակվածության զգացողություն: Դա եվստախյան փողի ֆունկցիայի խանգարումն է, երբ ականջի թմբկախորշում բացասական ճնշում է առաջանում, ինչի արդյունքում փակվում են ականջները, իջնում է լսողությունը, բացի այդ ականջներում աղմուկի և ճնշման զգացողություններ են նկատվում, երբեմն նաև գլխացավեր են սկսվում: Եթե ինքնաթիռում կամ ավտոմեքենայի մեջ առաջացած անհարմարություններն արագ անցնում են, ապա քթի խոռոչի մի շարք հիվանդությունների՝ վիրուսային վարակների, պոլիպների, խեցիների մեծացման, թարախային բորբոքումների, մանկական տարիքում ադենոիդ հյուսվածքների հիպերտրոֆիայի և այլ բարդությունների արդյունքում եվստախյան փողի ֆունկցիայի խանգարումներ են առաջանում: Եվստախյան փողը դա ականջի խոռոչը՝ քթըմպանին կապող խողովակն է, որի շնորհիվ օդը քթի խոռոչից անցնում է ականջի խոռոչ: Բացի այդ եվստախյան փողի երկարատև փակվածության հետևանքով վատանում է կյանքի որակը, ականջի խոռոչում՝ թմբկախորշում կարող է հեղուկ կուտակվել և տարբեր խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ: Ô´Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¡Õ¶Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡ÕµÕ¤ ÖƒÕ¸Õ²Õ« Õ¢Õ¡Õ¬Õ¸Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´: Սա բեկումնային լուծում է անվտանգ և եզակի բուժում եվստախյան փողի դիսֆունկցիայի ժամանակ: Այն միակ սարքն է, որը նախատեսված է եվստախյան փողի լայնացման համար, ովքեր մշտապես բախվում են այս խնդրին: Եվստախյան փողերի լայնացումն ունի բարձր արդյունավետություն: Միջամտությունից հետո վերականգնվում է փողի անցանելիությունը, անցնում է ականջի փակվածության զգացողությունը, վերականգնվում է լսողությունը: Հայաստանում առաջին անգամ եվստախյան փողերի լայնացում կատարվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում մեկ տարուց ավելի է, հաջողությամբ կատարվում է այս միջամտությունը, որը հնարավորություն է տալիս բարելավել մարդկանց կյանքի որակը, կանխարգելել բարդություններն ու վերականգնել լսողությունը: Նյութը ՝ erebouni.am