
65 просмотры
Բուժաշխատողների մասնագիտական որակավորումը բարձրացնելու, նրանց գործնական հմտություններ հաղորդելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացնելու նպատակով Հայաստանում ներդրվել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ, որն իրականացվում է այդ գործընթացի անընդհատության և բազմաձևության սկզբունքների համակցմամբ: Գործընթացի անընդհատությունն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով` այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և հմտությունների գնահատման հիման վրա: Շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և հմտությունների համար շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ: Շարունակական մասնագիտական զարգացման բազմաձևությունն ապահովելու համար այն ներառում է հետևյալ տեսակները. 1) տեսական գիտելիքի զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտական, գիտագործնական գիտաժողովներին և համագումարներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով. 2) գործնական հմտությունների զարգացում՝ աշխատավայրում մասնագիտական կատարելագործման, գիտագործնական միջոցառումներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով. 3) ինքնակրթություն և ինքնազարգացում` հեռավար կամ առցանց դասընթացների մասնակցության և (կամ) իրականացման կամ գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման և (կամ) գործնական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման միջոցով: Շարունակական մասնագիտական զարգացման գործունեությունը և շնորհվող ՇՄԶ կրեդիտները հնգամյա փուլում պետք է լրացվեն գործունեության երեք տեսակներից և կազմեն` • ավագ բուժաշխատողների համար` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագետների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ. • միջին բուժաշխատողների համար` առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագործների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետներ, որոնց համար սահմանվում է առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ : Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների, էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը և շարունակական մասնագիտական զարգացման շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության տեսակներին ներկայացվող պահանջները սահմանվել են առողջապահության նախարարի 2017 թվականի մայիսի 6-ի թիվ 1491–Ա հրամանով: Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2015 թվականի հոկտեմբերի 6-ին ընդունված օրենքով սահմանված կարգով` 2021 թվականից սկսած` այն բուժաշխատողները, որոնք մինչ այդ հավաստագրված չեն լինի, փաստացի կզրկվեն մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ ենթակետի համաձայն` ՇՄԶ հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով : ՇՄԶ հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ բուժաշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է հաջորդ հինգ տարվա համար՝ ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով: ՇՄԶ հավաստագիրը (բացառությամբ վերապահումով հավաստագրի) տրվում է, եթե բուժաշխատողը լրացրել է սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը և վերջին հինգ տարում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Վերջին հինգ տարում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ չունենալու դեպքում տրվում է վերապահումով հավաստագիր` ոչ ինքնուրույն, հսկողության ներքո իրականացվող` չբավարարող աշխատանքային մասնագիտական ստաժը լրացնելու պայմանով, որի փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում տրվում է ՇՄԶ հավաստագիր: Վերջին հինգ տարում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը չհավաքելու դեպքում տրվում է վերապահումով հավաստագիր` չբավարարող ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնելու պայմանով: Õ‡Õ"Ô¶ Õ°Õ¡Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¡Õ£Õ«Ö€ Õ¹Õ« Õ¿Ö€Õ¾Õ¸Ö'Õ´, Õ¥Õ©Õ¥ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¸Õ²Õ¨ Õ¹Õ« Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¥Õ¬ Ö…Ö€Õ¥Õ¶Ö"Õ¸Õ¾ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¾Õ¡Õ® Õ¾Õ¥Ö€Õ¨ Õ¶Õ·Õ¾Õ¡Õ® ÕºÕ¡Õ°Õ¡Õ¶Õ»Õ¶Õ¥Ö€Õ¨: Հավաստագրման կազմակերպման, իրականացման, հավաստագրերի և վերապահումով հավաստագրի տրամադրման կարգը, դրանց ձևերը սահմանվելու են լրացուցիչ` ՀՀ կառավարության որոշմամբ: Բուժաշխատողների հավաստագրումն իրականացնելու է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը: