
527 просмотры
Լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը մեծապես կախված է ոչ միայն սարքավորումներից և հետազոտության մեթոդից, այլև բուժառուի ճիշտ պատրաստվածությունից։
Ահա մի քանի կարևոր կանոն, որոնք խորհուրդ է տրվում պահպանել լաբորատոր հետազոտություններ հանձնելուց առաջ
1. Հետազոտությունը հանձնել առավոտյան և քաղցած վիճակում.
Սովորաբար խորհուրդ է տրվում վերջին սննդից հետո անցնի 8–12 ժամ։
2. Կարելի է խմել միայն ջուր.
Խուսափեք սուրճից, թեյից, հյութերից և քաղցր ըմպելիքներից։
3. Նախորդ օրը խուսափեք ալկոհոլից.
Այն կարող է ազդել մի շարք լաբորատոր ցուցանիշների վրա։
4. Խուսափեք ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից.
Ծանր մարզումները կարող են փոխել որոշ հետազոտությունների արդյունքները։
5. Չծխել հետազոտությունից առնվազն 1 ժամ առաջ.
Ծխելը կարող է ազդել որոշ լաբորատոր ցուցանիշների վրա։
6. Տեղեկացրեք բժշկին ընդունվող դեղամիջոցների մասին.
Որոշ դեղեր կարող են փոխել հետազոտության արդյունքները, ուստի դրանց ընդունման վերաբերյալ որոշումը պետք է կայացվի միայն բժշկի խորհրդով։
7. Փորձեք խուսափել սթրեսից.
Հուզական լարվածությունը նույնպես կարող է ազդել որոշ ցուցանիշների վրա։
Հիշե՛ք. Ճիշտ պատրաստվածությունը հուսալի արդյունքի կարևոր նախապայմանն է։