
97 просмотры
Լեղաքարային հիվանդությունը լեղապարկում և դրա ծորաններում խոլեցիստիդային քարերի առաջացման հետ է կապված, որի հետևանքով զարգանում է խոլեցիստիտ: Դեռևս 20-30 տարի առաջ տվյալ հիվանդությունը տարեցների հիվանդություն էր համարվում, քարերի առաջացումը կապում էին սննդի խանգարման, ոչ ճիշտ կենսակերպի հետ: Մեր ժամանակներում, ցավոք, լեղաքարային հիվանդությունը բավական տարածված է: Լեղապարկի հեռացման վիրահատությունը գործնականում հավասարեցված է կույր աղիքի հեռացման հետ: Բացի այդ, լեղաքարային հիվանդությունը երիտասարդացել է և դրան հակված են, նույնիսկ դեռ 20 տարին չլրացած երիտասարդ անձինք: Ô»Õ¶Õ¹Õ¸ÕžÕ¾ Õ§ Õ¤Õ¡ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Առաջինը, ջուրն է: Այո, այո դա այն կենարար հեղուկն է, առանց որի չենք կարող ապրել և ներկայումս շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով դրա վիճակն այնքան է փոխվել, որ գործնականում բոլոր հիվանդությունները կապված են ջրի վատ որակի հետ: Դրա համար անհրաժեշտ է ջուրը մաքրել լավ զտիչներով կամ խանութիցմաքուր ջուր գնել: Երկրորդը սնունդ է: Հավանաբար մեզնից շատերը գեթ մեկ անգամ հաղորդում են դիտել այն մասին, թե ինչ քիմիական նյութեր են պարունակվում երշիկի, պանրի և այլ մթերքի մեջ: Պարզվում է երշիկի մեջ ընդհանրապես միս չկա, իսկ պանրի մեջ… կաթ: Հանելուկ է մնում այն, թե ինչու են համապատասխան մարմինները թույլ տալիս նման մթերք արտադրել, որոնք վնասում են բնակչության առողջությանը: Õ"Õ«Õ¡Õ¯ Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¶ Õ¡ÕµÕ¶ Õ§, Õ¸Ö€ Õ¡Õ´Õ¥Õ¶ Õ«Õ¶Õ¹ Õ°Õ¡Ö€Õ¯ Õ§ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¸Ö'Ö€Õ¸Ö'ÕµÕ¶ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¥Õ¬, Õ¹Õ£Õ¶Õ¥Õ¬ Ö"Õ¥Õ©Õ¹Õ¸Ö'Öƒ, Õ´Õ¡ÕµÕ¸Õ¶Õ¥Õ¦, Õ¥Ö€Õ·Õ«Õ¯, Õ¯Õ«Õ½Õ¡Ö†Õ¡Õ¢Ö€Õ«Õ¯Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€, ÕºÕ¡Õ°Õ¡Õ®Õ¸Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ¡ÕµÕ¬Õ¶: Ô³Õ¶Õ¥Õ¬ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶ Õ©Õ¡Ö€Õ´ Õ´Õ©Õ¥Ö€Ö" Ö‡ Õ¿Õ¡Õ¶Õ¨ Õ¤Ö€Õ¡Õ¶Ö" Õ´Õ·Õ¡Õ¯Õ¥Õ¬: Õ"Õ«Õ¡ÕµÕ¶ Õ¡ÕµÕ¤ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Ö" Õ¾Õ½Õ¿Õ¡Õ° Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬, Õ©Õ¥ Õ«Õ¶Õ¹ Õ¥Ö" Õ¸Ö'Õ¿Õ¸Ö'Õ´: Բացի թվարկվածներից, վեր են հանվել նաև այլ պատճառներ. լեղաքարային հիվանդությամբ տառապում են այն մարդիկ, ովքեր յուղոտ սնունդ են օգտագործում:«Մեղավոր» են նաև անկանոն սնունդը, նստակյաց աշխատանքն ու շարժումների սակավությունը: Ô¼Õ¥Õ²Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´Õ¨ Լեղապարկում քարերի առկայությունը որոշելու համար բավական է ՈՒՁՀ կատարել: Այս ախտորոշման օգնությամբ փորձառու մասնագետը հեշտությամբ կորոշի կոնկրեմենտների առկայությունը կամ բացակայությունը: Որպեսզի որոշել, թե, հատկապես ինչպիսի քարեր են լեղապարկում, կարելի է համակարգչային շերտագրում անցկացնել: Շերտրագրումը ցույց կտա քարերի առավել ճշգրիտ չափերը, դրսևորման բնույթը: Դա կարող է լինել ճարպի թանձրուկներ (խոլեցիստիդային քարեր) կամ կալցիումանման քարեր: Խոլեցիստիդային քարերը հնարավոր է հանել պահպանողական բուժման (դեղպատրաստուկների) օգնությամբ: Իսկ արդեն կրակալված քարերը հանել հնարավոր չէ և, եթե պացիենտն անընդմեջ տառապում է նոպաներից, նրան նշանակվում է անհապաղ վիրահատություն, այսինքն, լեղապարկի հեռացում: ÕŠÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Բազմիցս արդեն նշվել է, որ ինքնուրույն չի կարելի բուժվել: Պացիենտը պետք է անպայման գտնվի բուժող բժշկի հսկողության ներքո: Նա պետք է հետևի պատրաստուկների նկատմամբ օրգանիզմի հակազդեցությանը, շտկի չափաքանակը կամ փոխի բուժումը: Բացի այդ, եթե քարերը սկսեն շարժվել, դա կհրահրի ուժեղ ցավեր և բժիշկն այս դեպքում պետք է ցավազրկող պատրաստուկներ նշանակի: Ô¼Õ¥Õ²Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Վիրահատական բուժումը դա լեղապարկի հեռացումն է: Լեղապարկից միայն քարեր հեռացնելը, ցավոք, անհնար է: Բժշկությունը մեծ առաջընթաց է ապրում և լեղապարկի հեռացումն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես դա անցյալում էր: Առաջինը, լեղապարկի հեռացման խոռոչային վիրահատություն ներկայումս չեն կատարում: Այն օգտագործում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ լեղածորանները խցանված են: Սակայն չարժե հիվանդությունն այդ աստիճանի հասցնել և լավ կլինի, որ ինչքան հնարավոր է շուտ, պատրաստվել վիրահատության: Ներկայումս ինչպե՞ս են հեռացնում լեղապարկը Լապարասկոպիկ մեթոդով: Վիրահատության լրիվ անվանումն է` լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա: Ինչո՞վ է այն տարբերվում սովարականից: Նախ որովայնի վրա 10-15 սմ-ոց կտրվածք չեն անում, այլ միայն 4 փոքրիկ անցք են բացում : Վիրահատությունից հետո ցավը նվազագույնի է հասնում: Վերքը բավական արագ է լավանում, 2-3 շաբաթ անց մարդը վերադառնում է սովորական կենսակերպի: Բացառություն է միայն հատուկ սննդակարգը (N5), որը հարկ է պահպանել վիրահատությունից հետո մեկ տարի, նաև չի կարելի ծանրություններ բարձրացնել: Լեղապարկի հեռացման վիրահատական մեթոդը տվյալ հիվանդության բուժման ամենահուսալի միջոցն է: http://armeniamedicalcenter.am/arm/for.patient.article.more/84 /