
185 просмотры
Ô½Õ«Õ©Õ¨ (Õ¯Õ¸Õ¬Õ«Õ¯Õ¡) սուր, կրծքամնան ցավերի նոպա է, որն առաջանում է որովայնի խոռոչի օրգանների և երիկամների հիվանդությունների դեպքում: Պայմանավորված է նշված օրգանների մկանների տևական ջղաձգությամբ: Տարբերում են աղիքային, լյարդային , երիկամային , ենթաստամոքսագեղձային (պանկրեասային) խիթեր: Առավել հաճախ նկատվում է աղիքային խիթ, որը կարող է առաջանալ առատ և դըժվարամարս սննդի ընդունման, աղիքների բորբոքումների , սպիների և կպումների, որդերի առկայության, խմորման կամ նեխման արագ գործընթացների հետևանքով, որոնք նպաստում են գազառաջացմանը և դրա հետ կապված` աղիքների պատերի ձգմանը: Աղիքային խիթի տարատեսակ են որդանման ելունային (ապենդիկուլյառ) և ուղիղաղիքային խիթերը:Աղիքային խիթը բնորոշվում է որովայնի աջ ստորին կեսում առկա տևական հարաճուն ցավերով, իսկ ուղիղաղիքային խիթը`կղման հաճախակի, այդ թվում կեղծ: Աղիքային խիթը կարող է ուղեկցվել սրտխառնոցով , փսխումով , որովայնի փքվածությամբ . սեղմելիս ցավերը մեղմանում են: Լյարդային խիթի դեպքում ցավերն առաջանում են աջ թուլակողում և տարածվում հիմնականում որովայնի վերին հատվածում, հաճախ ճառագայթվում են դեպի աջ ուսը և ենթաթիակային շրջանը:Նոպաները կարող են ուղեկցվել բերանի չորության, դառնության զգացումով , սրտխառնոցով , փսխումով , ջերմաստիճանի բարձրացմամբ և տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի ժամ: Ենթաստամոքսագեղձային խիթի դեպքում գոտևորող ցավերը ճառագայթվում են դեպի մեջքը: Երիկամային խիթը բնորոշվում է որովայնի և գոտկային շրջանի չափազանց ուժեղ ցավերով, որոնք սովորաբար ճառագայթվում են դեպի աճուկներն ու սեռական օրգանները և ուղեկցվում միզարձակման հաճախացմամբ, հիվանդագին նքոցներով: Հիվանդն անհանգիստ է, ձգտում է մարմնին հարմար դիրք տալ: Նշված նոպաները հաճախ առաջանում են ֆիզիկական լարվածությունից հետո: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Խիթը ամենատարբեր հիվանդությունների ախտանշան է, որոնց բուժումը պահանջում է մասնագիտական բժշկական գիտելիքներ: Ուժեղ ցավերի նոպայի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, իսկ մինչև նրա գալը հիվանդին հանգիստ պառկեցնել: Անթույլատրելի է ինքնաբուժումը: Առանց բժիշկի թույլտվության, ցավազրկող դեղանյութերի, ջերմային և այլ արարողությունների կիրառումը կարող է հանգեցնել բարդությունների, դժվարացնել հիվանդության ախտորոշումը, բուժումը, երբեմն էլ` առաջացնել անուղղելի հետևանքներ: