105 просмотры
Կաթնասնկախտը բավական տհաճ սնկային հիվանդություն է, որը կարող է լուրջ խնդիր դառնալ ժամանակին միջոցներ չձեռնարկելու և հիվանդության զարգացումը չկանխելու դեպքում: Սակայն այս խնդրից կարելի է հեշտությամբ խուսափել՝ պարզապես մի քանի պարզ կանոնի հետևելու դեպքում: ÕŠÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¡Õ¯Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Զուգընկերոջ հաճախակի փոփոխությունը զգալորեն բարձրացնում է կաթնասնկախտով վարակվելու հավանականությունը, քանի որ օտար միկրոֆլորան կարող է պաթոգեն լինել, սակայն պահպանակի գործածությունը կպաշտպանի զուգընկերներին նման խնդիրներից: Ô±Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ Անձնական հիգիենային հետևելը կօգնի պաշտպանվել ոչ միայն կաթնասնկախտից, այլև միզասեռական համակարգի այլ հիվանդություններից: Առաջին հերթին հարկավոր է սովորել ճիշտ օգտագործել միջադիրներն ու հիշել, որ ներքնազգեստը հարկավոր է փոխել ամեն օր: Բացի այդ, հարկավոր է հաճախ փոխել նաև սրբիչներն ու արդուկել դրանք օգտագործելուց առաջ: Շատ ուշադիր է պետք լինել նաև մաքրող միջոցների ընտրության հարցում: Հարկ է հիշել, որ արտաքին սեռական օրգանների համար հարկավոր է օգտագործել հատուկ օճառ, որը կպարունակի կաթնաթթու: Բացի այդ, կա տարածված կարծիք, որ 72%-անոց տնտեսական օճառը ոչնչացնում է բոլոր բակտերիաներն ու սնկերը, այդ թվում նաև կաթնասնկախտի հարուցիչ սնկերը: ÕƒÕ«Õ·Õ¿ Õ¶Õ¥Ö€Ö"Õ¶Õ¡Õ¦Õ£Õ¥Õ½Õ¿ Կաթնասնկախտի կանխարգելման հարցում շատ կարևոր նշանակություն ունի նաև ճիշտ ներքնաշորի ընտրությունը: Հարկ է հիշել, որ ներքնաշորը պետք է լինի բամբակյա, քանի որ արհեստական կտորների միջով օդը չի ներթափանցում՝ ինչի հետևանքով արտաքին սեռական օրգանների հատվածում ձևավորվում է ախտածին սնկերի բազմացման համար բարենպաստ տաք ու խոնավ միջավայր: Õ€Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ Այս տհաճ հիվանդությունից խուսափելու համար հարկավոր է որոշ փոփոխություններ անել նաև սննդակարգում: Առաջին հերթին հարկավոր է խուսափել սնկերի բազմացմանը նպաստող մթերքից, որոնց շարքին են դասվում շաքարը, յուղոտ մթերքը, կոֆեինը, սնկերը, խմորիչ պարունակող մթերքը, գազավորված ըմպելիքները, քաղցր մրգերը, կծու և մեծ քանակությամբ համեմունքներ պարունակող ուտեստները: Այս խանգարման դեպքում խորհուրդ է տրվում խմել մեծ քանակությամբ մաքուր ջուր, ինչպես նաև հակաբակտերիալ ազդեցությամբ օժտված բուսական թեյեր (երիցուկի, մասուրի, խնկածաղկի, կռատուկի արմատի և այլն): Ô´Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ"Õ« Õ³Õ«Õ·Õ¿ Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Դեղորայքի սխալ գործածությունը, ինչպես նաև հակաբիոտիկներով բուժումը նույնպես կարող է դառնալ կաթնասնկախտի պատճառ, ուստի ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, իսկ դեղամիջոցները հարկավոր է ընդունել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նյութի աղբյուրը՝ med.tert.am