
81 просмотры
Հարթ ու առողջ մաշկ ունենալու մասին բոլորն են երազում, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ հսկայական գումարներ են վատնում կոսմետիկ միջոցների վրա: Սակայն կան շատ պարզ ու արդյունավետ խորհուրդներ, որոնց հետևելու դեպքում կարելի է ազատվել մաշկային խնդիրներից և հասնել ցանկալի արդյունքին՝ առանց մեծ ջանքեր գործադրելու: Tert.am -ը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 միջոց առողջ ու անթերի մաշկ ունենալու համար: 1. Հրաժարվել օճառից Օճառը կարող է վնասել մաշկի բնական պաշտպանիչ շերտերը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել դրանից: Փոխարենը կարելի է հատուկ մաքրող միջոցներ օգտագործել, որոնք շատ արդյունավետ են և չեն վնասում մաշկը: 2. Խուսափել արևի ճառագայթներից Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները խիստ վնասակար են մաշկի համար, ուստի հարկավոր է հնարավորինս խուսափել դրանցից: Այս պարզ սովորությունը կօգնի ոչ միայն կանխել վաղաժամ ծերացումը, այլև նվազեցնել մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ուստի հարկավոր է օգտագործել արևապաշտպան քսուք և կրել հնարավորինս փակ հագուստ: 3. Հարստացնել սննդակարգը մանրաթելերով Մաշկի վնասվածքները հաճախ պայմանավորված են լինում մարսողական խնդիրներով: Հարկ է հիշել, որ ճիշտ սննդակարգը շատ մեծ նշանակություն ունի առողջության համար, ուստի առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել մանրաթելերով հարուստ առողջարար մթերք (օրինակ՝ մրգեր, հում բանջարեղեն, ամբողջական հացահատիկ և այլն): 4. Հրաժարվել սուրճից, ալկոհոլից ու ծխախոտից Ալկոհոլային ըմպելիքները, ծխախոտն ու սուրճը խիստ բացասաբար են ազդում մաշկի վրա, ուստի մաշկային խնդիրներից խուսափելու և անթերի մաշկ ունենալու համար հարկավոր է առաջին հերթին հրաժարվել սուրճից, ալկոհոլից ու ծխախոտից: 5. Մաքրել մաշկը, տոնուս հաղորդել ու խոնավեցնել Մաշկի հարկավոր է միշտ մաքրել ու խոնավեցնել: Հարկ է հիշել, որ լվացվելու դեպքում մաշկը թարմանում է, սակայն կորցնում է անհրաժեշտ յուղերը, ուստի անհրաժեշտ է այդ պրոցեդուրայից հետո միշտ խոնավեցնող նրբաքսուք օգտագործել: 6. Բավարար քանակությամբ ջուր խմել Մաշկը 15%-ով բաղկացած է ջրից, իսկ շոգ եղանակին հեղուկը շատ արագ գոլորշիանում է: Հաճախ մաշկը պարզապես չի հասցնում վերականգնել հեղուկի անհրաժեշտ քանակությունը, ուստի հարկավոր է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել մաշկը խանավեցնելու և չորացումից խուսափելու համար: 7. Օգտագործել թարմ մրգերով բնական դիմակներ Մրգերի մեջ պարունակվող թթուներն ու ֆերմենտները ոչ միայն մաքրում են մաշկը մահացած բջիջներից, այլև օգնում են ազատվել տարբեր խնդիրներից և ձեռք բերել անթերի մաշկ: Բացի այդ, այս դիմակները շատ ավելի հասանելի են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ: Նյութի աղբյուրը՝ Tert.am