
179 просмотры
Խոցը մաշկի կամ լորձաթաղանթների և դրանց տակ գտնվող հյուսվածքների ամբողջականության խախտումն է, որը երկար ժամանակ պահպանվում է ապաքինման գործնթացների խանգարման հետևանքով: Տարբերում են մաշկի մակերեսին գտնվող, աչքով տեսանելի արտաքին խոցեր և ներքին օրգաններում (ստամոքս, աղիքներ և այլն) տեղադրված ներքին խոցեր : Խոցի առաջացման պատճառները տարբեր են: դրանցից առավել կարևոր են արյան և ավշի շրջանառության խանգարումները (արյան կանգ, երակների հանգուցավոր լայնացում, փղախտ և այլն), բորբոքային գործնթացները ( տուբերկուլոզ , թարախային վարակ և այլն), նյութափոխանակության խանգարումները (շաքարախտ, թերվիտամինություն և այլն): Խոցը առավել հաճախ բնորոշ է տարեցներին և մեծահասակներին: Տարբերում են նաև, այսպես կոչված, գերհույզային խոց , որի առաջացման պատճառ են դառնում ուժեղ, հիմնականում բացասական հույզերը ` հարազատների և մերձավորների մահը, հրդեհը, վթարը , նյարդային լարվածությունը և այլն: Երբեմն խոցի պատճառ են դառնում խոշոր նյարդերի վնասվածքները: ÕŠÕ¡Õ©Õ¸Õ£Õ¥Õ¶Õ¥Õ¦ Խոցը կարող է առաջանալ մարմնի տարբեր մասերում, առավել հաճախ ոտքերին, սրունքաթաթային հոդերի շրջանում և ոտնաթաթերին: Երակների հանգուցավոր լայնացումների դեպքում խոցերը , որպես կանոն, լինում են սրունքի ստորին 1/3-րդ մասի ներքին մակերևույթին: Բերանի խոռոչի (հատկապես խոցային բերանաբորբի), ներքին օրգանների (ստամոքս, աղիքներ), ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների , հաստ աղիքի խոցային բորբոքման դեպքերում խոցի առաջացման մեխանիզմը բարդ է: Խոցերը կարող են լինել մեկական և բազմաթիվ, տարբեր մեծության, խորության և ձևի: Մի մասը տարբերվում է կանոնավոր ձևով և հավասար եզրերով: Խոցերը երբեմն լինում են խորը, երբ հատակը հասնում է ճարպային, մկանային, ոսկրային հյուսվածքներին, այն ծածկվում է մահացած և սպիացած հյուսվածքով, երբեմն` երիտասարդ աճող շարակցական հյուսվածքով, որը կոչվում է հատիկավոր (գրանուլացիոն): Նման դեպքում պահանջվում է շտապ բժշկական միջոցառում, հաճախ` նաև վիրահատություն: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Բուժումը պայմանավորված է խոցի բնույթով և տեղադրությամբ. օրինակ` ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոցի բուժման համար անհրաժեշտ է բուժական սնունդ, խախտված արյան շրջանառության և նյութափոխանակության վերականգնում, վիտամինաբուժություն, երբեմն` վիրաբուժական միջամտություն: Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´ Կանխարգելումը բազմազան է. օրինակ` երակների հանգուցավոր լայնացման դեպքում խոցի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հագնել առաձգական գուլպաներ, կարգավորել աշխատանքի և հանգստի ռեժիմը, հետևել բժշկի խորհուրդներին: Որոշ հիվանդությունների , օրինակ` շաքարախտի, խցանող էնդարտերիտի դեպքերում ոտքերին առաջացող խոցից խուսափելու համար պետք է ոտքերը պահպանել փոքր վնասվածքներից, կոտրվածքներից, բժշկի հսկողությամբ բուժել հիմնական հիվանդությունը: