
99 просмотры
Ծիրանը համարվում է ամենայուրահատուկ ու համեղ մրգերից մեկը, որը կիրառվում է տարատեսակ ուտեստների ու աղանդերների պատրաստման համար։ Այս միրգն ունի շատ ցածր կալորիականությունը (100 գրամում ընդամենը 48 կալորիա), սակայն միևնույն ժամանակ հարուստ է ջրով, մանրաթելերով, սպիտակուցներով, երկաթով, կալցիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալիումով և А, С, К ու Е վիտամիններով։ Նման բաղադրության շնորհիվ այն օգնում է հագեցնել օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով և չի նպաստում քաշի ավելացմանը։ Ծիրանը շատ տարածված մթերք է, սակայն քչերին է հայտնի, թե ինչ օգտակար հատկություններով է այն իրականում օժտված և առողջական որ խնդիրների դեմ է օգնում պայքարել։ Հնդիկ մասնագետները ներկայացրել են այս մրգի ամենաօգտակար հատկություններն ու 9 պատճառ այն սննդակարգում ներառելու համար։ Ազատում է փորկապությունից Մանրաթելերով հարուստ այս միրգն օգնում է կարգավորել աղիների աշխատանքն ու ավելի լավ դատարկել դրանք։ Իր թույլ լուծողական ազդեցության շնորհիվ այն հիանալի միջոց է փորկապությունից ազատվելու համար։ Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ½Ö€Õ¿Õ¡Õ´Õ¯Õ¡Õ¶Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ծիրանի մեջ պարունակվող մանրաթելերը նպաստում են օրգանիզմում ցածր խտության լիպոպրոտեինների («վատ» խոլեստերին) մակարդակի նվազմանն ու բարձր խտության լիպոպրոտեինների («լավ» խոլեստերինի) մակարդակի բարձրացմանը, ինչը դրական ազդեցություն է ունենում սրտամկանի վրա։ Բացի այդ, այն պարունակում է նաև կալիում, որը կարգավորում է էլեկտրոլիտների մակարդակը։ Õ•Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ¸Õ½Õ¯Õ¸Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Իր բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ կալցիումի, երկաթի, պղնձի, մանգանի ու ֆոսֆորի շնորհիվ այս մթերքը կանխում է ոսկորներում տարիքային անբարենպաստ փոփոխություններն ու օստեոպորոզի զարգացումը։ Ô½Õ©Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¡ÖƒÕ¸ÕÕ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ծիրանում պարունակվող նատրիումն ու կալիումն օգնում են պահպանել օրգանիզմում հեղուկի բալանսն ու ինչպես հարկն է բաշխել էներգիան օրգաններին ու մկաններին, ինչը դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության գործընթացների վրա։ Կանխում է քաղցկեղի զարգացումը Ծիրանը պարունակում է կարոտինոիդներ ու այլ հակաօքսիդանտներ, որոնք հզոր կանխարգելիչ միջոց են քաղցկեղի դեմ պայքարի համար։ Դրանք թույլ չեն տալիս, որ վտանգավոր ազատ ռադիկալները հայտնվեն օրգանիզմում և կարող են անգամ քայքայել չարորակ բջիջները։ Õ†ÕºÕ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´ Õ§ Ö"Õ¡Õ·Õ« Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¶Õ¨ Այս միրգը հարուստ է մեծ քանակությամբ մանրաթելերով, որոնք հագեցնում են ու առաջացնում են ստամոքսի լիքը լինելու զգացողություն, ինչն օգնում է շատ ավելի քիչ ուտել ու խուսափել ավելորդ կալորիաներից։ Õ•Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ ÕºÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¥Õ¬ Õ¿Õ¥Õ¶Õ¤Õ« Õ¤Õ¥Õ´ Ծիրանի հյութի գործածությունն օգնում է բարելավել ինքնազգացողությունը տենդի դեպքում։ Մասնագետները ենթադրում են, որ նման ազդեցությունը պայմանավորված է ծիրանում պարունակվող վիտամիններով ու հանքանյութերով, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը տոքսիններից։ ÕŠÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡Õ¶Õ¥Õ´Õ«Õ¡ÕµÕ« Õ¤Õ¥Õ´ Քչերին է հայտնի, սակայն ծիրանը հիանալի մթերք է անեմիայի դեմ պայքարի համար, քանի որ դրա գործողությունը նպաստում է էրիթրոցիտների մակարդակի բարձրացմանը։ Բանն այն է, որ ծիրանը հարուստ է երկաթով, որն էլ մասնակցում է արյան կարմիր բջիջների արտադրմանը։ Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¿Õ¥Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ô¾Õ«Ö€Õ¡Õ¶Õ¨ Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ Õ§ Õ¿Õ¥Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ·Õ¡Õ¿ Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶ A-Õ¸Õ¾, Õ¸Ö'Õ½Õ¿Õ« ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¡ÕµÕ½ Õ´Õ«Ö€Õ£Õ¶ Õ¸Ö'Õ¿Õ¥Õ¬Õ¶ Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¦Õ£Õ¡Õ¬Õ«Õ¸Ö€Õ¥Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ¿Õ¥Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¸Ö' Õ¯Õ¡Õ¶ÕÕ¥Õ¬ Õ¿Õ¥Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ«Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¸Ö€Õ¸Ö'Õ½Õ¿Õ¨Ö‰ Նյութի աղբյուրը` այստեղ