
55 просмотры
Զանգվածային լրատվության որոշ միջոցներում նկատելով ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ծխախոտի գովազդի արգելման վերաբերյալ հիշեցնում է․ Արգելում է ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչեւ 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում: Ô¾ÕÕ¡ÕÕ¸Õ¿Õ« Õ£Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¸Ö'Õ´ Õ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§` ա) ներշնչել, որ ծխախոտն ունի բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ. բ) դրդել սպառողներին ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը. գ) ներկայացնել ծխախոտի մեջ` նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն. Õ¤) Õ¶Õ¥Ö€Õ·Õ¶Õ¹Õ¥Õ¬, Õ¸Ö€ Õ®ÕÕ¥Õ¬Õ¶ Õ§Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ§ Õ¢Õ¡Ö€Õ¥Õ¿Õ¥Õ½ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¾Õ¡Õ®Ö" Õ±Õ¥Õ¼Ö" Õ¢Õ¥Ö€Õ¥Õ¬Õ¸Ö', Õ°Õ¡Õ½Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ»Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ½Õ¶Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¯Õ¡Õ´ Õ£Ö€Õ¡Õ¾Õ¹Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€. ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց: Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն: Արգելվում է ծխախոտի գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին: Արգելվում ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը: Ինչպես նաև արգելվում է՝ ա) զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ցուցադրել ծխախոտի գովազդ. Արգելվում է` ա) ծխախոտի գովազդ տեղադրել լրագրերի առաջին և վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տասը տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն: Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով: Արգելվում է ծխախոտի գովազդի հովանավորների հիշատակումը Հանրային հեռուստատեսությամբ: Հավելենք, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ մասերի պահանջների խախտմամբ` առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: