
61 просмотры
Ինքնաստուգում ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում կանանց գերակշռող մասը կաթնագեղձի սիստեմատիկ ինքնաստուգումը համարում են սովորական և կարևոր միջոցառում իրենց առողջության պահպանման խնդրում: Հետազոտությունը պետք է կատարել ամիսը մեկ՝ դաշտանի 5- րդ օրը, երբ կաթնագեղձերը գտնվում են թուլացած վիճակում, իսկ դաշտանադադարի ժամանակ ամեն ամիս նույն օրը : Հետազոտությունը բաղկացած է 6 փուլերից՝ 1. Սպիտակեղենի հետազոտում , որոշում ենք պտուկի արտադրության առկայությունը, քիչ քանակի արտադրությունը պտուկի վրա կարող է աննկատ մնալ, սակայն կրծկալի վրա թողնում է հետքեր 2. Կրծքագեղձի ընդհանուր տեսքը: Պետք է մերկանալ մինչև գոտկատեղ, կանգնել հայելու դիմաց՝ ձեռքերը ազատ կախված վիճակում: Ուշադիր նայել հայելու մեջ յուրաքանչյուր գեղձի՝ ստուգելով թև չկա արդյոք գեղձի չափերի, ձևի, սահմաննել փոփոխություն: Յուրահատուկ ուշադրություն է դարձվում գեղձի համաչափությանը: 3. Մաշկի վիճակը , նրա առաձգականությունը, գույնի փոփոխումը, կարմրության առկայությունը՝ ամբողջ գեղձում կա սահմանափակ հատվածներում: Կարևոր է ստուգել նաև չկա արդյոք մաշկի պնդացում , ուռածություն , փոսություն , թմբկություն, ձգվածություն , խոցոտում , ցանավորում և կնճռոտում : 4. Շոշափում կանգնած դիրքում : Աջ ձեռքով ստուգում են ձախ գեղձը, ձախով՝ աջը: Շոշափումը կատարվում են անրակից մինչև կողի ստորի եզրը, կրծքոսկրից դեպի անութային գիծ՝ ներառելով անութային շրջանը, որտեղ կարող է հայտնաբերվել մեծացած ավշահանգույցներ: 5. Շոշափում պառկած դիրքում :Սա ինքնաստուգման ամենակարևոր մասն է , որովհետև միայն այս ձևով հնարավոր է լավ ստուգել հյուսվածքը: Գեղձը շոշափվում է 2 մեթոդով՝ քառակուսու՝ երբ կաթնագեղձը մտավոր բաժանում են քառակուսիների վերին- դրսային, վերին-ներսային, ստորին-դրսային, ստորին- ներսային , ամեն քառակուսին շոշափվում է առանձին –առանձին վերից վար: 2 .Պարուրի՝ երբ պարուրաձև շարժումներով շոշափվում է գեղձ անոթային շրջանից դեպի պտուկ: 6. Պտուկի հետազոտում: Որոշվում է, չկա արդյոք նրա ձևի, գույնի փոփոխություն. ներհրվածություն, խոցոտում, ճաք: Պարտադիր է նաև շոշափել պտուկը հարպտկային շրջանը: Ապրեք առողջ... Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան