
65 просмотры
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արտագնա երկրորդ խորհրդաժողովը` նախարարության խորհրդատուների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկայացվել են առողջապահության նախարարության քաղաքականության գերակայություններն ու առաջնահերթությունները, 2019 թվականի ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առողջապահության նախարարության խորհրդատուների գործունեությանը: Խորհրդաժողովին բացման խոսքով է հանդես եկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Աշխատանքային այս հանդիպման նպատակն է մեր կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ձեզ ինֆորմացիա տրամադրելը և ձեզանից ինֆորմացիա ստանալը` լսել ձեր կարծիքը, ստանալ ձեր արձագանքը: Այս առումով ուզում եմ շեշտել, որ երբ մեզ տարբեր առաջարկներ եք ներկայացնում այս կամ այն հարցի վերաբերյալ, փորձում ենք առաջնահերթություններով առաջ գնալ: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե որոշ հարցեր անտեսվել են, դրանք հաստատապես անպատասխան և չուսումնասիրված չեն մնալու, արձագանքներ լինելու են անպայման»,- ասել է Թորոսյանը: Õ†Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¨ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ Õ·Õ¥Õ·Õ¿Õ¥Õ¬ Õ§, Õ¸Ö€ Õ¡ÕµÕ½ÕºÕ«Õ½Õ« Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«ÕºÕ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Õ¸Ö'Ö€Õ» ÕÕ¸Õ½Õ¥Õ¬Õ¸Ö', Õ¤Ö€Õ¡Õ¶Ö" Õ¡ÕµÕ½ Õ¯Õ¡Õ´ Õ¡ÕµÕ¶ Õ±Ö‡Õ¡Õ¹Õ¡ÖƒÕ¸Õ¾ Ö"Õ¶Õ¶Õ¡Ö€Õ¯Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¸Õ¾: «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ առողջապահության նախարարությունը մշտապես հաշվի է առնում ոլորտի մասնագետների կարծիքը փոփոխություններ իրականացնելիս, տարբեր ծրագրեր մշակելիս»,- ասել է նա: Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի հնգամյա (2020-2025 թվականներ) զարգացման ռազմավարության, «Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի» մշակման, Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի վերաբերյալ մի շարք հարցեր: