
63 просмотры
Ինտիմ հարաբերությունները մարդու կյանքում շատ կարևոր նշանակություն ունեն: Դրանք հաճույք են պատճառում, ամրապնդում են ամուսնական կապերը, ավելի վառ գույներ ու թարմություն են հաղորդում զուգընկերների հարաբերություններին: Սակայն երբեմն այս հարաբերությունները, դրական զգացողություններից բացի, պատճառում են նաև անախորժություններ՝ սեռավարակների և սեռական հարաբերությունների հետևանքով միզասեռական համակարգն ախտահարող այլ հիվանդությունների տեսքով: Բորբոքումներով, ցավով ու այրոցով ուղեկցվող այս վարակների ի հայտ գալը կարող է շատ տհաճ անակնկալ լինել զուգընկերների համար և փչացնել հարաբերությունները՝ կասկածներ սերմանելով: Սակայն հաճախ այդ հիվանդություններից շատերը կարող են տարիներ շարունակ «քնած» լինել և ոչ մի կերպ չարտահայտվել՝ դառնալով «թաքնված վարակ»: Այս հիվանդությունները շարունակում են տարածվել նույնիսկ զարգացած տեխնոլոգիաների ու բժշկական հայտնագործությունների դարում: Ընդ որում՝ դրանց բուժմամբ այժմ զբաղվում են ոչ միայն ուրոլոգներն ու գինեկոլոգները, այլև մանկաբույժները, քանի որ հաճախ հիվանդ մայրերը վարակում են նաև իրենց փոքրիկներին: Սուր բորբոքումն ու դրա դրսևորումները «Կանանց» վարակը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ «թաքնված» և «ակնհայտ» ախտաբանություններ: «Ակնհայտ» ախտանաբանությունները սովորաբար արտահայտվում են վարակվելուց գրեթե անմիջապես հետո և դրսևորվում են մի շարք ախտանշաններով (սիֆիլիս, գոնորեա, տրիխոմոնիազ, կանդիդոզ): Դրանք դրսևորվում են. · սեռական օրգանների հատվածում բորբոքումներով, ցավով, գրգռվածությամբ ու այրոցով, · շեքի հատվածում տարատեսակ ցանով, · տհաճ հոտ ու գույն ունեցող արտադրությամբ, · դաշտանային ցիկլի խանգարումներով և ցավոտ միզարձակությամբ, · ցայլքի կամ շեքի հատվածում մղկտուն կամ ձգող ցավով, · այլ ցավոտ ախտանշաններով: Ինչ վտանգ կարող են ներկայացնել «թաքնված» վարակները «Թաքնված» վարակների դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանի որ դրանք կարող են տարիներ շարունակ աննկատ մնալ և հայտնաբերվել միայն գինեկոլոգիական ստուգման ժամանակ: Այս վարակները չեն դրսևորվում ո՛չ ցավով, ո՛չ բորբոքումներով, ո՛չ էլ արտադրությամբ, սակայն կարող են լրջորեն վնասել կանանց առողջությանը: Նման հիվանդությունները կարող են դառնալ անպտղության, պտղի մոտ արատների ձևավորման, հղիության ընդհատման և հղիության հետ կապված այլ խնդիրների առաջացման պատճառ: Ներկայում ամենատարածված «թաքնված» վարակներն են գարդներելյոզը, միզասեռական միկոպլազմոզը, խլամիդիոզը, ուրեապլազմոզը, ցիտոմեգալովիրուսային վարակը, հերպեսային վարակը, մարդու պապիլոմավիրուսը: Առանց ցավի ու դրսևորման, սակայն ծանր բարդություններով «Թաքնաված» վարակներ առաջացնող միկրոօրգանիզմները հաճախ ապրում են բջիջների մեջ, ուստի անհասանելի են իմունային համակարգի համար: Դրանք կարող են դրսևորվել սթրեսի, դեպրեսիաներ, ինչպես նաև հղիության ժամանակ: Օրգանիզմում հայտնվելով՝ այդ վարակներն ախտահարում են հեշտոցն ու արգանդի վզիկի հատվածը, իսկ արգանդի վզիկի էրոզիայի դեպքում սկսում են նաև ակտիվորեն բազմանալ: Դրանք կարող են ախտահարել նաև միզուկը: Այնուհետև այս վարակներն ախտահարում են արգանդն ու դրա կցորդները՝ առաջացնելով բորբոքումներ, կպումներ և լորձաթաղանթի կառուցվածքի խանգարումներ: Այս ամենի հետևանքով կարող է առաջանալ անպտղություն, քանի որ ձվաբջիջը նորմալ չի զարգանում, ի հայտ են գալիս խնդիրներ՝ կապված բեղմնավորման հետ, բարձր է լինում հղիության ընդհատման վտանգը: Բացի այդ, ակտիվ վարակը հղիության վաղ փուլերում կարող է դառնալ պտղի մոտ արատների զարգացման, նրա մահվան կամ այլ բարդությունների ի հայտ գալու պատճառ: Նման դեպքերում հղիության արհեստական ընդհատումը կարող է հանգեցնել էնդոմետրիտի և կցորդների հատվածում դանդաղ ընթացող բորբոքման առաջացման, ինչն էլ կուղեկցվի երկրորդային տիպի անպտղությամբ: Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´Õ¨ «Թաքնված» սեռավարակների ախտորոշման համար հարկավոր է մանրակրկիտ բուժզննում անցնել և մի շարք անալիզներ հանձնել՝ հիվանդության հարուցիչը որոշելու համար: Հատկապես կարևոր է բուժզննումն ու բուժումը հղիության պլանավորման ընթացքում: Մեկ կամ ավել հարուցիչի հայտնաբերման դեպքում հարկավոր է շտապ բուժում սկսել՝ նույնիսկ, եթե հիվանդությունը ոչ մի տհաճ ախտանշան չի առաջացնում: Õ†Õ´Õ¡Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§. · տեղային կամ համակարգային ազդեցություն հարուցիչի վրա, · իմունախթանում՝ օրգանիզմի սեփական ուժերն ակտիվացնելու և հարուցիչը բջիջներից դուրս բերելու համար, · հեշտոցի միկրոբիոցենոզի վերականգնում: Հարկ է հիշել, որ սեռավարակների հարուցիչների դեմ պայքարում անհրաժեշտ է անմիջական ազդեցություն գործադրել հարուցիչի վրա, իսկ եղամիջոցն ընտրելիս՝ հաշվի առնել կնոջ ընդհանուր վիճակը (հղիություն, առողջական խնդիրներ և այլն): Հղիության ընթացքում նմանատիպ հիվանդությունները վտանգավոր են, քանի որ կարող են բացասաբար ազդել պտղի զարգացման վրա, ուստի այս դեպքում կիրառվում է տեղային համակցված թերապիա մի քանի փուլով: Ընդ որում՝ բուժումն իրականացվում է միայն մասնագետի հսկողության ներքո: Նաև հարկ է հիշել, որ բուժման կուրսը ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել, իսկ բուժումից 2-4 շաբաթ անց հարկավոր է կրկին բուժզննում անցնել և հանձնել անհրաժեշտ անալիզները: Նյութի աղբյուրը՝ medaboutme.ru