
93 просмотры
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, պայմանավորված բնակչության սերտ շփումներով, հետգրիպային բարդություններով ծանր հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են ամանորյա տոներից հետո՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է. - հնարավորության սահմաններում զերծ մնալ շփումներից. անգամ մեկ համբույրը կարող է պատճառ դառնալ գրիպով վարակվելուն, ինչը ռիսկային է նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաներ համար, - հնարավորինս չմասնակցել զանգվածային միջոցառումների, - բացառել հոսպիտալացված հիվանդներին, հարազատներին տեսակցությունները, քանի որ գրիպը և սուր շնչառական վարակները տարածվում են օդակաթիլային ճանապարհով և անգամ մեկ հիվանդը բավական է շրջապատի առողջ մարդկանց վարակելու համար, - խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, - չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, - Õ°Õ¡Õ£Õ¶Õ¾Õ¥Õ¬ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡ÕºÕ¡Õ¿Õ¡Õ½ÕÕ¡Õ¶, - Õ°Õ¡Õ³Õ¡ÕÕ¡Õ¯Õ« Ö…Õ¤Õ¡ÖƒÕ¸ÕÕ¥Õ¬ ÖƒÕ¡Õ¯ Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨, - Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€Õ«Õ¶Õ½ Õ·Õ¡Õ¿ Õ°Õ¥Õ²Õ¸Ö'Õ¯Õ¶Õ¥Ö€, - ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ¦Õ« Ö‡ ÖƒÕ¼Õ·Õ¿Õ¡Õ¬Õ¸Ö' Õ¾Õ¡Ö€Õ¾Õ¥Õ¬Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨, - Õ¥Õ©Õ¥ ÕºÕ¡Õ¿Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Ö" Õ¼Õ«Õ½Õ¯Õ« ÕÕ´Õ¢Õ«Õ¶, Õ¡ÕºÕ¡ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Ô±Õ†Õ€Ô±ÕŠÔ±Õ' ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¥Õ¬ Õ£Ö€Õ«ÕºÕ« Õ¤Õ¥Õ´, - Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¥Õ¬ Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶: Հիշեցնենք, որ գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է: Գրիպի հարուցիչները Ա, Բ և Ց տեսակի վիրուսներն են։ Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի անձինք, քանի որ վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը թուլանում է վիրուսի նոր հատկություններ ձեռք բերելու հետևանքով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, ով շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ ապաքինումը։ Գրիպի հարուցիչն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու և խոսելու ժամանակ արտազատվում են արտաքին միջավայր և վարակում շրջապատի անձանց։ Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ • ջերմություն (39-40°), • հազ, • կոկորդի ցավ, • մարմնի ջարդվածության զգացողություն, • հոգնածություն, • գլխացավ։