
39 просмотры
Հղիությունը կնոջ կյանքում յուրահատուկ շրջան է: Եվ որպեսզի այդ շրջանը հնարավորինս թեթեւ անցնի կնոջ համար, նա պետք է ոչ միայն գտնվի բժիշկի հսկողության ներքո, այլեւ տիրապետի անհրաժեշտ գիտելիքի՝ առողջ եւ գրագետ կենսակերպ վարելու համար: Doctors.am -ը տասը հարց է ուղղել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Ավագյանին , որոնք, կարծում ենք, ամենաշատն են հետաքրքրում հղի կանանց: 1. ÔµÕžÖ€Õ¢ Õ§ ÕºÕ¥Õ¿Ö" Õ°Õ²Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ©Õ¥Õ½Õ¿ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Եթե կինը նախկինում դաշտանային ցիկլի հետ կապված որեւէ խանգարումներ չի ունեցել, անգամ մեկ օր ուշացում ունենալու դեպքում կարող է արդեն սկսել անհանգստանալ՝ հղի է, թե՝ ոչ, եւ փորձել պարզել դա հղիության թեստի միջոցով: Եթե պատասխանը դրական է, բնականաբար, պետք է դիմել բժիշկի եւ կանգնել հաշվառման: Եթե պատասխանը բացասական է, պետք է սպասել մի քանի օր եւ նորից կրկնել թեստը: Ցանկալի է հաշվառման կանգնել 9 շաբաթականից սկսած: 2. Õ€Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸ÕžÖ€ Õ§ Õ°Õ²Õ« Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Õ¥Ö' Õ¡Õ´Õ«Õ½Õ¶Õ¥Ö€ Õ·Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯ Õ¹Õ«Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¡ÕµÕ¤ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Շատ հազվադեպ կարող է պատահել, որ կինը հղի լինի եւ դաշտան տեսնի: Միայն այդ դեպքում նրա մտքով կարող է չանցնել, որ գուցե հղի է: Սակայն նա պետք է չունենա նաեւ հղիության որոշ նշաններ՝ սրտխառնոց, փսխումներ, ինքնազգացողության փոփոխություն, քաշի ավելացում: Բայց այդպես շատ հազվադեպ է պատահում: 3. Ինչի՞ց է պետք հրաժարվել հղիության ընթացքում Հղիությունը հիվանդություն չէ, եւ եթե կինը երիտասարդ է, առողջ, իրեն լավ է զգում եւ չունի բժիշկի կողմից հատուկ ցուցումներ, ապա հղիության ընթացքում խիստ սահմանափակումներ չկան: Պարզապես պետք է հրաժարվել նախկինում առկա վատ սովորույթներից՝ ալկոհոլ, նիկոտին: Պետք է սնվել առողջ, օգտագործել շատ միրգ ու բանջարեղեն, կաթնամթերք: Քնի ռեժիմը նույնպես կարեւոր է: 4. ÔµÕ©Õ¥ Õ°Õ²Õ« Õ¯Õ«Õ¶Õ¨ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§, ÕºÕ¥ÕžÕ¿Ö" Õ§ Õ¤Õ¥Õ²Õ¥Ö€ ÕÕ´Õ« Չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, եթե որեւէ շնչառական կամ այլ հիվանդություն կա: Անգամ սովորական հարբուխը հղի կնոջը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան ոչ հղի կնոջը, որովհետեւ հղի կնոջ օրգանիզմը ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Ուստի գանգատների դեպքում թերապեւտին դիմելը պարտադիր է, հատկապես եթե կա ջերմություն, որը 2-3 օրից ավել է տեւում: Որոշ դեղամիջոցներ նախատեսված են հղի կանանց համար, բայց դրանք պետք է խմել բացառապես բժիշկի ցուցումով: Չի կարելի խմել այն դեղերը, որոնք կինը խմել է մինչ հղիությունը: 5. Որքա՞ն է կարելի քաշ հավաքել հղիության ընթացքում Թույլատրելի է համարվում միջինում 10-12 կիլոգրամը, որը նորմալ է: Հղիության ընթացքում կինը քաշ է հավաքում պտղաջրերի, պտղի հաշվին, բացի այդ, մեծանում է շրջանառվող արյան ծավալը: ÕˆÖ€Õ¸Õ· Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ¸Ö'Õ´, Ö…Ö€Õ«Õ¶Õ¡Õ¯, Õ¥Ö€Õ¢ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¡ÖƒÕ¸ÕÕ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Õ¶, Õ¯Õ¡Õ´ Õ°Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¿Õ¡Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¸Ö'Õ´ Õ°Õ²Õ« Õ¯Õ«Õ¶Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ·Õ¡Õ¿ Ö"Õ¡Õ· Õ°Õ¡Õ¾Õ¡Ö"Õ¥Õ¬: Ô±ÕµÕ¤ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¡ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ§Õ¶Õ¤Õ¸Õ¯Ö€Õ«Õ¶Õ¸Õ¬Õ¸Õ£Õ« Õ°Õ²Õ¯Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¿Õ¡Õ¯ Õ£Õ¿Õ¶Õ¾Õ«: 6. ÕƒÕ«ÕžÕ·Õ¿ Õ§, Õ¸Ö€ Õ°Õ²Õ« Õ¯Õ«Õ¶Õ¨ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¸Ö'Õ¿Õ« Õ¥Ö€Õ¯Õ¸Ö' Õ°Õ¸Õ£Õ¸Ö' ÖƒÕ¸ÕÕ¡Ö€Õ¥Õ¶ Պետք է հասկանալ, որ դու սնվում ես երկու հոգու համար, ոչ թե երկու հոգու փոխարեն: Դրանք տարբեր բաներ են: Պետք է հաշվի առնել, որ պտուղը մորից ստանում է կալցիում, երկաթ, յոդ: Երեխան սնվում եւ զարգանում է կնոջ օրգանիզմի հաշվին, այսինքն՝ պետք է մտածել շատ ավելի առողջ եւ ճիշտ սնվել հղիության ընթացքում, քան մինչ հղիությունը, երբ ինքդ քեզ համար էիր սնվում: 7. Եթե կինը գեր է եղել մինչ հղիությունը, հղիանալուց հետո պե՞տք է նիհարի Ցանկալի չէ դիետաների հետեւել հղիության ընթացքում: Գեր կանայք, հատկապես նրանք, որոնց մոտ ճարպակալում է ախտորոշված, պետք է մինչ հղիանալը փորձեն ազատվել ավելորդ քաշից, քանի որ ճարպակալումով կանայք դժվար են հղիանում, կարող են նույնիսկ անպտղություն ունենալ: Բայց եթե արդեն հղի են, պետք է սահմանափակեն անառողջ սնունդը, հատկապես՝ ածխաջրերի օգտագործումը: 8. Կարելի՞ է սպորտով զբաղվել հղիության ընթացքում Սպորտից լրիվ հրաժարվել պետք չէ, հատկապես, եթե կինը նախկինում ֆիզիկական ակտիվ կյանք է վարել, բայց պետք է հաշվի առնել, որ որոշ վարժություններ, օրինակ՝ ծանրության բարձրացում, որովայնային պրես, հակացուցված են հղիության ժամանակ: Կան հատուկ վարժություններ՝ նախատեսված հղիության տարբեր ժամկետների համար: 9. Ո՞ր դեպքերում է կնոջը կեսարյան հատում ցուցվում Կեսարյան հատումը վիրահատություն է, որն ունի խիստ բժշկական ցուցումներ: Եթե կինը կանգնած է հաշվառման, եւ գինեկոլոգը գիտի նրա այս կամ այն խնդրի մասին՝ օրինակ, նեղ կոնք, տեսողության հետ կապված խնդիրեր եւ այլն, ապա կարող է որոշել կեսարյան հատում իրականացնել: Սակայն երբեմն կեսարյան անելու անհրաժեշտությունն առաջանում է ծննդաբերության ընթացքում, երբ, օրինակ, կնոջ ծննդաբերական ուղիները պատրաստ չեն լինում ծննդաբերության, արյունահոսության վտանգ կա, մոր կամ երեխայի կյանքին վտանգ է սպառնում եւ այլն: Շատ հղիներ ծննդաբերության ցավերից վախենալով, մտածում են կեսարյան անելու մասին, բայց իմ խորին համոզմամբ՝ կինը պետք է ծննդաբերի բնական ճանապարհով, եթե չկան կյանքին սպառնացող խնդիրներ: Պետք չէ վախենալ ծննդաբերությունից: Այդ մի քանի ժամը մոռացվում է, իսկ կեսարյան հատման սպին ամբողջ կյանքում մնում է: 10. Ô¿Õ¡Ö€Õ¥Õ¬Õ«Õž Õ§ Õ½Õ¥Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬ Õ°Õ²Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¥Õ¼Õ¡Õ´Õ½ÕµÕ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Սեռական կյանքով կարելի է ապրել, հատկապես՝ հղիության առաջին եռամսյակում, երբ կնոջ արգանդը դեռ մեծ չէ: Սակայն պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք՝ եթե չկա արգանդի լարվածություն, վիժման սպառնալիք, եթե կինը չի ունեցել արյունային արտադրություն, եթե առողջական գանգատներ չունի, ապա սեռական հարաբերություններ ունենալ կարելի է այնքան, քանի դեռ կնոջ փորիկը դիսկոմֆորտ չի ստեղծում: Միայն հղիության վերջին շաբաթներին ցանկալի չէ: