
87 просмотры
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` https://www.e-draft.am/projects/3525 Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ «Թառ» կամ «Կարմիր Կատար» հրաբուխը ներառելով բնության հուշարձանների ցանկում, ինչը հնարավորություն կտա ներկայիս պայմաններում ապահովել բնության հուշարձանի՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ պահպանությունը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք գալիք սերունդներին փոխանցումը։ Իրավական ակտի ընդունման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում, քանի որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Նրա հարավ-արևմտյան հիմքից հոսում է 21 կմ երկարությամբ տրախիանդեզիտային կազմի լավային հոսք, որը այլ հոսքերի հետ միասին, առաջացնում է ուսուցողական շերտագրական միավոր: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։ Õ†Õ¡ÕÕ¡Õ£Õ®Õ¸Õ¾ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯Õ¾Õ¸Õ² ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¯Õ¬Õ«Õ¶Õ« Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¥Õ¬ Õ¾Õ¥Ö€Õ¸Õ¶Õ·ÕµÕ¡Õ¬ Õ°Ö€Õ¡Õ¢ÕÕ« Õ¡Õ¶ÕÕ¡Õ©Õ¡Ö€ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ« ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¸Ö' Õ«Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨: