
127 просмотры
Õ€Õ²Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¹Õ§, Õ¡ÕµÕ¶ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¾Õ¡ÕµÕ¥Õ¬Õ¥Õ¬, Õ«Õ½Õ¯ Õ¯Õ¥Õ½Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ´Õ¨ Õ¯ÕµÕ¡Õ¶Ö" ÖƒÖ€Õ¯Õ¸Õ² Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§, Õ¸Ö€Õ¨ Õ¥Ö€Õ¢Õ¥Ö" Õ¹Õ« Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² ÖƒÕ¸ÕÕ¡Ö€Õ«Õ¶Õ¥Õ¬ Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ³Õ¡Õ¶Õ¡ÕºÕ¡Ö€Õ°Õ¸Õ¾ Õ®Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶Õ¨: «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին շեշտեց Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանն՝ անդրադառնալով կեսարյան հատումերին, այս եղանակով երեխա ունեցողների թվի ավելացմանը, դրական և բացասական հետևանքներին և այլ կարևոր հարցերի: Մասնագետն ընդգծեց, որ յուրաքանչյուր վիրահատություն ունի իր պատմությունը: Կեսարյան հատում ցուցված է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է փրկել մոր կամ երեխայի կյանքը: Սակայն, ցավոք, այսօր ոչ միայն Հայաստանում, այլև՝ մի շարք երկրներում, մտահոգիչ է այն փաստը, որ կեսարյան հատումը դարձել է այլընտրանք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ աշխարհում արդեն ամեն երրորդ կին ծննդալուծվում է կեսարյան հատմամբ: «Իհարկե, մեր երկրում էլ թվերն ահագնացող են: Առողջապահության նախարարությունը, և մենք՝ բժիշկներս, արդեն անում ենք ամեն բան՝ պայքարելու այդ աճող թվերի դեմ: Այսօր կանայք փորձում են խուսափել ծննդաբերությունից, ու ես, գիտակցելով այս ահագնացող աճը , լինելով մեր երկրի՝ բավականին մեծ թվով մարդկանց սպասարկող բժիշկ, այդ պայքարի մեջ եմ, և կարծես, թե ստացվում է »,-ասաց բժիշկ Ղուկասյանը: Նա նշեց, որ շատ դեպքերում իրենք չեն ցանկանում իրականացնել կեսարյան հատումներ, սակայն նեղ մասնագետների ցուցումով, բնականաբար, գնում են դրան՝ չվտանգելով ապագա մայրիկի առողջությունը, քանի որ բնական ճանապարհով ծննդաբերությունը կարող է էլ ավելի բարդացնել հղիի մոտ առկա ուղեկցող հիվանդությունը: Նման դեպքերն, իհարկե, ընդունելի են: «Բնական ճանապարհով ծննդաբերությունն անփոխարինելի նվեր է կնոջ համար, և երբևիցե չենք կարող խոսել նրա բացասական ազդեցության մասին: Երբ կինը ունի նորմալ կառուցվածք, իսկ երեխան՝ ճիշտ անդամադասավորություն, ապա երեխան ադապտանում է՝ մինչև լույս աշխարհ գալը, տանում է իր կյանքի առաջին սթրեսն: Մասնագետները փաստում են, որ բնական ճանապարհով ծնված երեխաներն ավելի առողջ են լինում: Եվ եթե անգամ կնոջ մոտ վնասվածք լինի, ես վստահ կարող եմ ասել՝ այն չի կարելի համեմատվել կեսարյան հատման հետևանքով առաջացած նույնիսկ ամենանուրբ սպիի հետ: Չէ՞ որ բնական ծննդաբերությունից հետո կինն ընդամենը 15 րոպե անց լիարժեք մարդ է, լիարժեք մայր է իր երեխայի համար, իսկ կեսարյան հատումներից առաջացած սպին ամբողջ կյանքում կինը կրում է իր վրա»,- ասաց Նորայր Ղուկասյանը: Մասնագետը շեշտեց, որ կեսարյան հատման պատճառով գոյություն ունի նաև հետծննդյան վերքի էնդոմետրիոզ, ինչպես նաև՝ վերքերի տարբեր բարդությունների դեֆորմացիաներ: Նույնիսկ էսթետիկ առումով հնարավոր է տարբերություն գտնել. կեսարյան հատումից հետո որովայնի առաջային պատի դեֆորմացիան, միանշանակ, անտանելի է: Կեսայան հատման հետևանքով առաջացած մի շարք այլ խնդիրներին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը: Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի