
179 просмотры
Կիվի , Ակտինիդիա (լատիներեն Actinidia) ցեղին պատկանող բուսատեսակի ընդհանրական անվանումն է։ Հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, և նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում։ Կիվի բույսն իր անունն ստացել է իր պտղի և անթև, գորշ, մազանման փետուրներով կիվի թռչնի արտաքին նմանության շնորհիվ։ Միրգը շուկայում առաջինը ներկայացրած ընկերության անունն էր Kiwi ։ Ընկերության խորհրդանիշը ներկայանում էր հենց այդ անթև թռչնի տեսքով։ Կիվին իրավամբ համարվում է վիտամինային ռումբ, քանի որ պարունակվում է մրգերի և բանջարեղենի համար ռեկորդային քանակության վիտամիններ և հանքային նյութեր։ Այս խավոտ կանաչ գնդիկը հարուստ է հատկապես C վիտամինով։ Միջին չափի մեկ կիվին իր մեջ պարունակում է 75 մգ C վիտամին։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»։ Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է E , B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնեզիում) և ֆլավոնոիդներով։ Կիվին պարունակում է էնզիմներ, մրգաթթու և պեկտիններ։ Ô¿Õ«Õ¾Õ«Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ«Õ¹ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդիան սովորաբար օգտագործում են մարսողությունը լավացնելու, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար։ Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը։ Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։ Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակի ճարպային պաշարիչները։ Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը։ Օրվա մեջ 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի։ Այս ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը։ Ինչպես ենթադրում են սրտաբան բժիշկները, կիվիի պտուղները կարող են դառնալ ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը։Կիվին հիանալի մաքրում է մաշկը և միևնույն ժամանակ այն հագեցնում է կարևոր վիտամիններով։ Բուժական-կոսմետիկ նպատակներով կիվիից դիմակներ են պատրաստում։ Սնուցող դիմակ 1/2 բանանը, միջին չափի կիվին տրորել, ստացված զանգվածը լավ խառնել: Կարելի է ավելացնել 2 ճաշի գդալ բնական հիմքով յոգուրտ: Դիմակը քսել մաքուր դեմքին, 20 րոպե անց ջրով լվանալ: ÕŽÕ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ£Õ¶Õ¸Õ² Õ¤Õ«Õ´Õ¡Õ¯ 1 ճաշի գդալ կանաչ կոսմետիկ կավը, 1 ձվի սպիտակուցը, 1 թեյի գդալ զեյթունի ձեթը և 1 կիվին խառնել: Դիմակը քսել դեմքին, 20 րոպե անց գոլ ջրով լվանալ: Կիվին մաքրել և խառնել 2 թեյի գդալ մեղրին: Զանգվածը քսում ենք դեմքին, 10-15 րոպե անց գոլ ջրով լվանում: Այս դիմակն օգնում է մաշկը հագեցնել օգտակար C վիտամինով, ինչպես նաև դանդաղեցնել ծերացման գործընթացը: Դիմակը կարելի է գործածել շաբաթը 1-2 անգամ: Դեմքի երիտասարդացնող դիմակ` կիվիից Փոքր, խորը տարրայի մեջ խառնեք մեկ կիվիից ստացված խյուսը, 1/2 ճաշի գդալ մածունը և զեյթունի ձեթը` միչև համասեռ զանգվածի ստանալը: Ստացված զանգվածը բարակ շերտով քսեք դեմքին և թողեք, որ չորանա: Լվացեք տաք ջրով: Պատրաստեց` Ա.Հարությունյան