67 просмотры
Կիտրոնը շատ օգտակար ու համեղ բաղադրիչ է, որը մարդիկ օգտագործում են տարատեսակ ուտեստներ պատրաստելիս, սակայն քչերը գիտեն, որ այն կարող է նաև հիանալի միջոց լինել մաշկի, եղունգների ու մազերի քնամքի համար: Այս մասին գրում է med.tert.am -ը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կիտրոնի օգտագործման 6 յուրահատուկ եղանակ, որոնք կօգնեն միշտ գեղեցիկ ու խնամված տեսք ունենալ: 1. Կիտրոնը խոնավեցնում է շուրթերի մաշկը Կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են շուրթերի նուրբ մաշկի չորացմանը, սակայն այս խնդրից կարելի է հեշտությամբ ազատվել հասարակ կիտրոնի օգնությամբ: Պարզապես հարկավոր է քնելուց առաջ շուրթերին մի փոքր կիտրոնի հյութ քսել, ինչը կխոնավեցնի ու կսնուցի մաշկը, ինչպես նաև կազատի չորությունից: 2. Կիտրոնն ազատում է թևատակերի մուգ հետքերից Կիտրոնը ոչ միայն գունաբացում է մուգ հետքերը, այլև ազատում է թևատակերի տհաճ հոտից՝ ոչնչացնելով այն բակտերիաները, որոնք դառնում են այդ տհաճ հոտի առաջացման պատճառ: Ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է խառնել կիտրոնի հյութը, մեղրը և վարսակի փաթիլները, այնուհետև ստացված խառնուրդը քսել թևատակերի մաշկին և թողնել մեկ ժամ: 3. Կիտրոնը մաքրում է մաշկը Կիտրոնը մաքրում է մաշկն ու նպաստում տոքսինների դուրսբերմանը, ինչի շնորհիվ հիանալի միջոց է կորյակների դեմ պայքարելու համար: Պարզապես հարկավոր է դնել կիտրոնը մաշկին և թողնել 10 րոպե: Այս պրոցեդուրայի ընթացքում և դրանից հետո որոշ ժամանակ հարկավոր է խուսափել արևի ճառագայթների ազդեցությունից՝ մաշկի վրա հետքերի առաջացումից խուսափելու համար: Իր հակաբակտերիալ ու կապող հատկությունների շնորհիվ կիտրոնն օգնում է բարելավել մաշկի վիճակն ու խթանում է ավելորդ ճարպի դուրսբերումը: 4. Կիտրոնը խնամում է ճարպոտ մաշկը Կիտրոնը շատ օգտակար է ճարպոտ մաշկ ունեցող մարդկանց համար: Հարկավոր է քնելուց առաջ քամել թարմ կիտրոնի հյութն ու բամբակյա սկավառակի միջոցով քսել այն մաշկին: Այս պրոցեդուրան հարկավոր է անպայման անցկացնել քնելուց առաջ, որպեսզի դրանից հետո մաշկը չենթարկվի արևի ճառագայթների վնասակար ազդեցությանը: Կիտրոնի հյութը զգալիորեն բարելավում է մաշկի վիճակն ու մաքրում է ավելորդ ճարպից: 5. Կիտրոնն ամրապնդում ու գունաբացում է եղունգները Կիտրոնը շատ օգտակար է նաև եղունգների համար: Այն ոչ միայն ամրապնդում է եղունգները, այլև ազատում է դրանց վրա առաջացած բոլոր հետքերից: Հարկավոր է 2 ճաշի գդալ ձեթապտղի յուղին մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել ու լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդը քսել եղունգներին: 6. Կիտրոնը խնամում ու գունաբացում է վարսերը Մասնագետներն ապացուցել են, որ կիտրոնը նաև շատ արդյունավետ բաղադրիչ է վարսերը խնամելու և գունաբացելու համար: Պարզապես հարկավոր է մի փոքր կիտրոնի հյութ քսել մազերին և որոշ ժամանակ մնալ արևի շողերի ներքո: Այս պրոցեդուրան կօգնի գունաբացել մարզերն ու դարձնել դրանց գույնն ավելի վառ: Առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է կրկնել այս պրոցեդուրան շաբաթական ընդամենը մեկ անգամ: Նյութի աղբյուրը՝ med.tert.am