
27 просмотры
1. Ô¿ÕµÕ¡Õ¶Ö"Õ¸Ö'Õ´` Õ¥Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Õ¾ Թող զարթուցիչի կտրուկ զանգի փոխարեն քեզ արթնացնի սիրելի մեղեդին: Լոգասենյակում քեզ գերաստղ պատկերացրու: Օրվա գերազանց սկիզբ է: Եթե հասարակական տրանսպորտով ես աշխատանքի գնում, մի մոռացիր ականջակալները, դրանք օգնում են խուսափել վեճերից: Գրասենյակում միացրու սիրելի հիթերով: Իսկ լիցքաթափող մեղեդիներն ավելի լավ է լսել տուն գնալիս, այսպես ասած` լարված աշխատանքային օրվանից հետո սթրեսը հանելու համար: 2. ÕˆÖ€Õ¥Ö'Õ§ Õ¢Õ¸Ö'ÕµÕ½ ÕºÕ¡Õ°Õ«Ö€ Քո մեջ պատասխանատվության զգացում զարգացնելիս քչից սկսիր: Գեղեցիկ, ոչ քմահաճ սենյակային բույսերը հենց այն են, ինչ պետք է: Մշտապես ծաղկող բեգոնիան ոչ միայն կհիշեցնի շոգ Բրազիլիայի մասին, որտեղից ծագում է, այլեւ հյուրասենյակի կամ գրասենյակի աշխատասեղանի արժանի զարդարանք կդառնա: 3. Ô³Õ«Õ¿Õ¥Õ¬Õ«Ö"Õ¨ Õ¬Õ¸Ö'ÕµÕ½ Õ§ Գրանցվիր անգլերենի դասընթացների կամ էլ սկսիր hand-made խմբակ այցելել: Վաղուց երազում ես որեւէ երաժշտական գործիք յուրացնել կամ էլ պարե՞լ սովորել: Ժամանակն է: Երազանքը հեռավոր դարակում պահելով` այն երբեք նպատակի չես վերածի: 4. Õ€Õ¡Õ¾Õ¡Ö"Õ¡Õ®Õ¸Ö' Õ½Õ¿Õ¥Õ²Õ®Õ«Ö€ Մտածիր, թե ինչն է քեզ իրոք դուր գալիս: Գուցե քո մեջ վայրի հիացմունք են առաջացնում կենդանիների ճենապակե ֆիգուրները կամ էլ տարբեր երկրներից նկարազարդված ափսեները: Կարելի է հավաքել նույնիսկ սովորական բազմագույն կոճակներ եւ դրանցից ամբողջական կոլաժներ պատրաստել: Քեզ իսկական կոլեկցիոներ զգա, տանը քո փոքրիկ «Էրմիտաժը» ստեղծիր, որով կհպարտանաս ընկերներիդ առաջ: Շուտով նրանք իրենք կսկսեն քո հավաքածուի համար զվարճալի բաներ նվիրել: 5. Õ€Õ¡Õ´Õ¥Õ²` Õ³Õ¡Õ·Õ¡Õ¯Õ¸Õ¾ Ուշադրություն դարձրու, թե ինչպես ես սնվում: Սեղանի գեղեցիկ սպասքը ոչ միայն նպաստում է սնունդն ավելի լավ յուրացնելուն, այլեւ կանխարգելում է չափից շատ ուտելը: Գեղեցիկ ափսեներ գնիր, թեյի սպասք, անձեռոցիկի տուփեր, թեյը թրմելու ինքնատիպ տարա, եւ թող սննդի յուրաքանչյուր ընդունումը նրբին ճաշկերույթի վերածվի: Վերջ տուր հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց ուտելուն: Սիրելի տեսանյութի դիտումով տարված` դու չես նկատի, թե ինչպես գիշերվան ընդառաջ մի քանի ավելորդ կտոր կուլ կտաս: 6. Հիշողության օրացույց Օրացույց պահիր: Հավանաբար մանուկ հասակում արդեն ունեցել ես այդպիսին, դրանում գրանցել ես քեզ համար ամենաթանկը: Ինչու այսօր նման ժամանակաչափ չպահես: Դա կարող է լինել սովորական տետր կամ էլեկտրոնային նոթատետր, եւ նույնիսկ քո պահարանի ներքին պատը, որի վրա կարելի է մարկերով գրել: Պատկերացնում ես, թե քո ընտանիքում աղջիկ հետնորդներին ինչ հնություն կփոխանցվի: Ոչ թե ընտանեկան մատանի, ամուսնական քող, այլ հիշողությունների ամբողջ պահարան: 7. Ô²Õ¡Ö€Õ¥Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¦Õ¢Õ¡Õ²Õ¾Õ«Ö€ Մենք բոլորս ամեն օր կարող ենք ինչ-որ մեկին օգնել, ամբողջ հարցը իրավիճակին վերաբերմունքն է: Կարելի է որդեգրել «ես ոչ մեկին պարտք չեմ» շահավետ դիրքորոշումը, բայց կարելի է նաեւ փոքր քայլ անել կարիքավորների ուղղությամբ: Կերակրիր սոված շանը, անցումում տատիկից ծաղկեփունջ գնիր, արյուն հանձնիր: Հավատա, բարի գործը միշտ վերադառնում է, իսկ այն զգացողությունը, որ երկրի վրա ինչ-որ մեկն իրեն ավելի տաք է զգում, անկրկնելի է: 8. Գույներ ավելացրու Որքան ավելի վառ են շրջապատող գույները, այնքան ավելի վառ է կյանքը: Ամբողջ իմաստը գունային մանրամասներում է: Փիրուզագույն շարֆ, եղունգների վառ կարմիր լաք, դեղին պայուսակ... Ազատվիր զգեստապահարանում ձանձրալի մոխրագույնից եւ ներքին հարդարման հասարակ դարչնագույնից: Սենյակում սիրելի ծաղիկների լուսանկարներով շրջանակներ կախիր` Մալեւիչի քառակուսու գունագեղ այլընտրանք: NEWS.am STYLE