
111 просмотры
Ծնվել է Սոմյուրում 1883 թվականին։ Մայրը մահացել է դժվար ծննդաբերության ժամանակ։ Երբ Գաբրիելը հազիվ 12 տարեկան էր, հայրը նրան և իր 4 հարազատ քույրերի ու եղբայրների հետ միայնակ է թողնում։ Երեխաները որոշ ժամանակ մնացել են հարազատների խնամա կալության տակ, ինչպես նաև մանկատանը։ 18 տարեկանում Գաբրիելը տեղավորվում է աշխատանքի հագուստի խանությում, որպես վաճառողուհի, իսկ ազատ ժամանակ երգում էր կաբարեում։ Հանդես է եկել Ko Ko Ri Ko և Qui qu'a vu Coco երգերով, որոնց շնորհիվ էլ ստացել է իր կեղծանունը՝ Կոկո։ Այդպիսի ելույթներից մեկի ժամանակ Կոկոյին նկատում է սպա Էտյեն Բալզանը (անգլ.՝ Etienne Balsan ). Կոկոն տեղափոխվում է նրա մոտ և ապրում Փարիզում, սակայն շուտով հեռանում է արդյունաբերող Արթուր Կեյպելի մոտ, ով ընկերական շրջապատում հայտնի է «Բոյ» կեղծանունով։1910 թվականին Շանելը Փարիզում բացում է գլխարկների խանութ. մեկ տարվա ընթացքում խանութը տեղափոխվում է Կամբոն փողոց, Ռից հյուրանոցի դիմաց, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։ 1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։ Սրա ստեղծման գործում Շանելին օգնել է Էռնեստ Բոն, ով առաջարկել է ընտրել Կոկոյին դուր եկած բույրը (1-ից 20 պիտակներով շշերից). Կոկոն ընտրեց № 5-ը։ Աֆորիզմներ *Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց,այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի: *Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց: *Ամեն ինչ մեր ձեռքերում է, ուստի պետք չէ բաց թողնել ոչինչ: *Կինը մտահոգվում է ապագայի մասին, մինչեւ ամուսնանալը: Տղամարդը չի մտածում ապագայի մասին՝ մինչեւ ամուսնանալը: *Եթե դու ծնվել ես առանց թեւերի, մի խանգարի նրանց աճին: *Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց: *Գեղեցկանալիս պետք է սկսել խնամել սիրտն ու հոգին, հակառակ դեպքում ոչ մի դիմահարդարում չի օգնի: *Ամեն ինչ մեր ձեռքերում է, ուստի պետք չէ բաց թողնել ոչին: *Յուրաքանչյուր աղջիկ միշտ պետք է հիշի երկու բան՝ ի՞նչ եւ ու՞մ է ուզում նա: *Ինչքան վատ են աղջկա գործերը՝ այնքան լավ տեսք նա պետք է ունենա: *Ոչ ոք երիտասարդ չէ քառասուն տարեկանում, բայց մենք կարող ենք լինել ապշեցուցիչ ցանկացած տարիքում: *Զսպիր քեզ, երբ վիրավորված ես ու տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը: *Այն կինը, ով չի օգտվում շպարից, չափից ավել կարծիք ունի իր մասին: *Õ‰Õ¯Õ¡Õ¶ Õ¿Õ£Õ¥Õ² Õ¯Õ¡Õ¶Õ¡ÕµÖ", Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¸Ö'ÕµÕ¬ Õ¯Õ¡Õ¶Õ¡ÕµÖ": *Օծանելիքը կնոջ մասին ձեռագրից ավելինն է ասում: