
155 просмотры
Շաղկապենաբորբ ( կոնյուկտիվիտ ), ակնագնդերի և կոպերի լորձաթաղանթի` շաղկապենու բորբոքում: Տարբերում են սուր կոնյունկտիվիտ և քրոնիկական կոնյունկտիվիտ: Ô¸Õ½Õ¿ Õ®Õ¡Õ£Õ´Õ¡Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ®Õ«Õ¶ (Õ§Ö"Õ½Õ¸Õ£Õ¥Õ¶) Ö‡ Õ¶Õ¥Ö€Õ®Õ«Õ¶ (Õ§Õ¶Õ¤Õ¸Õ£Õ¥Õ¶). Արտածին շաղկապենաբորբը առաջանում է զանազան մանրէներով (ստրեպտոկոկեր, ստաֆիլակոկեր, դիֆթերիային ցուպիկներ, գոնոկոկեր և այլն, շաղկապենաբորբի համար առանձնահատուկ՝ Կոխ-Ուիկսի ցուպիկ և Մորաքս-Աքսենֆելդի դիպլոբացիլ) ախտահարվելիս։ Շաղկապենաբորբը կարող է զարգանալ նաև մեխանիկական գրգիռներից (աչքն օտար մարմին ընկնելիս), ջերմության, ուլտրամանուշակագույն և իոնացնող ճառագայթների, քիմիական գործոնների ազդեցությունից։ Õ†Õ¥Ö€Õ®Õ«Õ¶ Õ·Õ¡Õ²Õ¯Õ¡ÕºÕ¥Õ¶Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¨ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ«Õ¹ (Õ¯Õ¡Ö€Õ´Ö€Õ¸Ö'Õ¯, Ö"Õ¸Ö'Õ©Õ¥Õ· Ö‡ Õ¡ÕµÕ¬Õ¶), Ö"Õ©Õ¨Õ´ÕºÕ¡Õ¶Õ«, Õ¡Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ«, Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ¡Õ¡Õ²Õ«Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ«, Õ¬ÕµÕ¡Ö€Õ¤Õ« Ö‡ Õ¡ÕµÕ¬ Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´Ö‰ Ô·Õ¶Õ¤Õ¸Õ£Õ¥Õ¶ Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¡Ö‡ Õ¡Õ¬Õ¥Ö€Õ£Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ·Õ¡Õ²Õ¯Õ¡ÕºÕ¥Õ¶Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¥Ö€Õ¨Ö‰ Ըստ կլինիկական ընթացքի շաղկապենաբորբ լինում է սուր և քրոնիկական. Սուր շաղկապենաբորբը արտահայտվում է աչքից թարախահոսությամբ, կոպերի և ակնախնձորի գերարյունությամբ, երբեմն շաղկապենու կետավոր արյունազեղումներով և այտուցով։ Որոշ դեպքերում թմբիկային գոյացությունների (ֆոլիկուլներ) և պտկիկների առաջացման հետևանքով շաղկապենու մակերեսը դառնում է անհարթ։ Քրոնիկական շաղկապենաբորբը ընթանում է շաղկապենու չափավոր փոփոխություններով, լուսավախությամբ և աչքի լցվածության զգացումով։ Շաղկապենու բորբոքման պատճառը շրջակա միջավայրի տարբեր գործոնների` ազդեցությունն է շաղկապենու վրա, օրինակ՝ հիվանդածին բակտերիաների, վիրուսների, ինչպես նաև ֆիզիկական և քիմիական գրգռիչների: Պետք է հիշել, որ բակտերիաների և վիրուսների հարուցած կոնյունկտիվիտը վարակիչ է: Կոնյունկտիվիտի առաջացմանը նպաստում են կեղտոտված օդը, փոշին, ծուխը, վատ լուսավորության պայմաններում կատարվող լարված տեսողական աշխատանքը, քթի և կոկորդի հիվանդությունները, ալկոհոլային խմիչքի չարաշահումը, ակնոցով չշտկված աչքի օպտիկական թերությունները (հատկապես հեռատեսությունը և աչքի տարաբեկությունը) և այլն: Վարակիչ սուր կոնյունկտիվիտի ժամանակ վարակը փոխանցվում է թարախային արտադրությամբ կեղտոտված առարկաներով՝ անկողնային պարագաներ, սրբիչ, թաշկինակ և այլն: Հաճախ վարակը տարածվում է հիվանդ աչքից առողջին՝ ձեռքերի միջոցով: Սուր կոնյունկտիվիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել ակնաբույժի: Չի կարելի աչքին վիրակապ դնել, քանզի դա նպաստավոր պայմաններ կստեղծի մանրէների բազմացման համար, և անմիջապես կբորբոքվի նաև եղջերաթաղանթը: Քանի որ վարակիչ սուր կոնյունկտիվիտի ժամանակ վարակը փոխանցվում է թարախային արտադրությամբ կեղտոտված առարկաներով՝ անկողնային պարագաներ, սրբիչ, թաշկինակ, ինչպես նաև հաճախ վարակը տարածվում է հիվանդ աչքից առողջին՝ ձեռքերի միջոցով, ուստի խիստ կարևոր է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը: Կանխարգելման համար կարևոր է օդի մաքրությունը և աշխատանքի ժամանակ բնականոն լուսավորությունը: Տեսողության խանգարման դեպքում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի՝ ակնոց նշանակելու համար: