
45 просмотры
Կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ հավաստիացնելով, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության միջազգային ստանդարտներին: Ô±Õ€Ô¿-Õ« Õ«Õ´Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ£Õ®Õ¸Õ¾ Õ¼Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¸Ö'Õ´Õ¢Õ¨ (SAGE) Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¿Õ¥Õ¬ Õ§ ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€ÕµÕ¡Õ¬ Õ«Ö€ Õ¸Ö'Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ½Õ«Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ պատվաստանյութը 100%-ով կանխում է COVID-19-ի ծանր դեպքերը, հոսպիտալացումները և մահվան ելքերը։ Առկա ապացուցողական տվյալների հիման վրա` ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստանյութն օգտագործել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափով, 14-28 օր միջակայքով: Հետևաբար Հայաստանում «ԿորոնաՎակ»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափերի միջև 28 օր միջակայքով, ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով: Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես անհրաժեշտ է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ: