
238 просмотры
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ըստ այդմ, կվերանայվեն երեխայի ծննդյան միանվագ, ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման, վճարման, դադարեցման և վերականգնման կարգավորումները։
Մասնավորապես, ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների մասով նախատեսվում է՝
ՀՀ վերադառնալուց հետո նպաստ ստանալու իրավունքի վերականգնումը կիրականացվի առանց ծնողի դիմումի՝ համապատասխան պետական տեղեկատվական համակարգերի տվյալների հիման վրա։
նպաստ նշանակելու համար դիմելու դեպքում հետադարձ ժամանակահատվածով նպաստ նշանակելու համար սահմանել ժամկետը 3-ամսյա ժամկետ՝ գործող 6-ամսյա և 12-ամսյա ժամկետների փոխարեն,
նպաստ ստանալու իրավունքը դադարեցնել, եթե ծնողը ՀՀ-ից բացակայի անընդմեջ 3 ամսից ավելի, իսկ երեխայի բացակայության դեպքում ևս կիրառել 3-ամսյա ժամկետ՝ գործող 6 և 12 ամիսների փոխարեն։
Նախատեսվում է նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանել անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու, ինչպես նաև գյուղական բնակավայրում հաշվառված լինելու կամ չլինելու հանգամանքներից։
Կսահմանվի նպաստի համահարթ չափ․ միաժամանակ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելիս կդիտարկվի նաև ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու պահանջը։
Օրենքի նախագիծը սահմանված ընթացակարգով կներկայացվի Ազգային ժողով