
379 просмотры
Կվինկեի այտուց կամ անգիոնևրոտիկ այտուց, քիմիական և կենսաբանական գործոնների նկատմամբ պատասխան ռեակցիա է։ Հաճախ ունի ալերգիկ բնույթ։ Առաջացման դեպքում նկատվում է դեմքի ամբողջական կամ մասնակի այտուցվածություն։ Հիվանդությունը անվանվել է գերմանացի բժիշկ Հենրիխ Կվինկեի անունով, ով առաջին անգամ նկարագրել է այն 1882 թվականին։ Կլինիկա Հիվանդությունը դրսևորվում է այտուցներով։ Այտուցվում են հիմնականում շուրթերը, բերանը, այտերը, սեռական օրգանները։ Այտուցված հատվածներում մաշկի գույնի փոփոխություն չի նկատվում։ Քորը բացակայում է։ Որոշ դեպքերում այն անհետանում է 2-3 ժամվա ընթացքում։ Այտուցը կարող է առաջանալ կոկորդում և դժվարացվել շնչառությունը։ Դրա հետևանքով առաջանում է հազ, հևոց, նկատվում է ձայնի կոշտացում, աղմկոտ շնչառություն։ Կարող է առաջանալ հիպերկապնիկ կոմա, որը կարող է հանգեցնել մահվան։ Կվինկեյի այտուցը տարբերվում է եղջերացանից մաշկի խորը ախտահարմամբ։ Հարկ է նաև նշել, որ եղջերացանը և կվինկեյի այտուցը կարող են առաջանալ նաև միաժամանակ։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Բուժման համար օգտագործում են անտիալերգիկ պրեպարատներ, գլյուկոկոստիկոսերոիդներ։ Բացի դեղորայքից անհրաժեշտ է նաև վերացնել ալերգենները և պրովոկացիոն գործոնները։ Միջին ծանր և ծանր հիվանդների հոսպիտալացումը անհրածեշտ է։ Ô±Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Կվինկեյի այտուցի առաջացումը բավականին վտանգավոր դրություն է, հետևաբար անհրաժեշտ է տիրապետել առաջին օգնությանը։ Ամենից առաջ պետք է զանգահարել շտապ օգնություն Շտապ դադարեցնել հիվանդի շփումը ալերգենի հետ, եթե ալերգենը հայտնի է Եթե այտուցը առաջացել է որևէ պրեպարատի միջմկանային ներարկումից կամ միջատի խայթից, ապա պետք է տեղադրել ճնշման կապ խայթած տեղից վերև, եթե տեղն այնպիսին է, որ հնարավոր չէ նշված միջոցի կիրառումը, ապա պետք է սառը թրջոց կամ սառույց դնել տվյալ հատվածում։ Դա դանդաղեցնում է ալերգենի տարածումը օրգանիզմում։ Թուլացնլ հիվանդի հագուստի կապերը, արձակել կոճակները Ô±ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¥Õ¬ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ« Õ´Õ¡Ö"Õ¸Ö'Ö€ Ö…Õ¤ Õ·Õ¶Õ¹Õ¥Õ¬Õ¨ Հանգստացնել հիվանդին, մինչև շտապ օգնության ժամանումը Կարող եք հիվանդին տալ տաք ջրում լուծված հաբեր, որոնք պարունակում են ակտիվացված ածխածին ÔºÕ¡Õ¼Õ¡Õ¶Õ£Õ´Õ¡Õ¶ Õ¢Õ¶Õ¸Ö'ÕµÕ© Գոյություն ունի հատուկ տեսակ՝ Ժառանգական անգիոնևրոտիկ այտուց, կապված С1-ինհիբիտոր կեմպլեքս համակարգի անբավարարության հետ։ Հաճախ հիվանդանում են տղամարդիկ, բնութագրական է ընտանեկան անամնեզը, ըստ որի հիվանդության առաջացման խթաններից են միկրոտրավմաները և սթրեսները։ Հաճախ այտուցը առաջանում է կոկորդում։ Հիանդության բուժուման մեթոդը տարբերվում է ալերգիկ հիվանդույթյունների բուժման մեթոդներից։ Նախքան որևէ վիրահատական միջամտություն կատարելը անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ։