67 просмотры
1. Մամոգրաֆիա՝ կրծքագեղձի ռենտգենաբանական հետազոտությունն է , որը հնարավորություն է տալիս հետազոտել գեղձը երկու ստանդարտ պրոյեկցիայով՝ թեք և ուղիղ: Թեք դիրքով հնարավոր է հետազոտել աքսիլյար հատվածը, որը ուղիղ մամոգրամով չի որոշվում: Այս հետազոտումը ցուցված է երբ առկա է 1.մաստոդինյա /ցավ կրծքագեղձում/. 2. պտուկից արտադրություն, 3. հանգուցավոր գոյացություններ և պրոթեզավորման բարդություններ: 2. Դուկտոգրաֆիա ՝ կաթնային ծորանների կոնտրաստավորումն է, հետագա մամոգրաֆիկ հետազոտությամբ՝ ներծորանային պաթոլոգիկ փոփոխություններ հայտնաբերելու նպատակով : Հետազոտությունը կատարում են պտուկից արտադրության առկայության դեպքում: 3. Պնևմոկիստոգրաֆիա ՝ մամոգրաֆիա, երբ կիստայի հեղուկ պարունակություն պունկցիայից հետո կիստայի խոռոչ է լցվում օդ, որը հնարավորություն է տալիս հետազոտել խոռոչի ներքին մակերեսը և հայտնաբերել ներբշտային գոյացությունները: 4. Սոնոգրաֆիա՝ մեթոդը աչքի ընկնում իր պարզությամբ և անվտանգությամբ: Այս մեթոդի առավելությունն է՝ պարզությունն ու անվտանգությունը, երիսասարդ կանանց մոտ կարծր գեղձային հյուսվածքի հետազոտման հնարավրությունը, հետազոտումը՝ ֆիբրոզի, ռեգիոնար ավշարային հանգույցների և անցկացնել տարբերակիչ ախտորոշում կիստաների և սելիդ գոյացությունների միջև: Մեթոդի թերությունը նրա բազմաթիվ կեղծ-դրական և կեղծ-բացասական արդյունքներն են, առավելապես, երբ գեղձային հյուսվածքը կազմափոխված է ճարպային հյուսվածքի: 5. Համակարգչային շերտագրում (KT) : Այս մեթոդը կիրառվում է կրծքագեղձի հ իվանդությունների ախտորոշման հետևյալ դեպքերի ժամանակ՝ 1. Ուռուցքը գտնվում է մամոգրաֆիայի համար անհասանելի տեղում , 2. Մետաստազների հայտնաբերման , 3. Ուռուցքի անոթային ակտիվության 4. ÕŠÖ€Õ¸Õ©Õ¥Õ¦Õ« Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ« Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ´Õ¡Õ¶ 5.Վիրահատված ռե ց եդիվ քաղցկեղի հայտնաբերման համար: 6. MRT կիրառվում է կրծքագեղձի պրոթեզավորման , քաղցկեղի թաքնված ձևերի կասկածի ռեգիոնար տարածման և սպիական ձևափոխությունների դեպքում : MRT- ն KT- ի հետ համեմատած առավել ինֆորմատիվ է փափուկ հյուսվածքների փոփոխությանը ախտորոշելու համար : 7. Սինցիգաֆա ՝ կիրառվում է քաղցկեղային պրոցեսի իրական տարածվածությունը ճշտելու ռեցեդիվ քաղցկեղի ախտորոշման համար, որոշ դեպքերում խորհուրդ է տրվում բիոպսիային փոխարինող միջոց: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»... Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան