
107 просмотры
Կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը և լուսանցքի նեղացումը անվանում են կրուպ: Գոյություն ունի իսկական և կեղծ կրուպ: Իսկական կրուպը դիտվում է դիֆթերիայի ժամանակ։ Այն ներկայում ՀՀ-ում չի հանդիպում։ Իսկ կեղծ կրուպ հիվանդության մասին զրուցել ենք Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի մանկաբուժ Մարի Դարակչյանի հետ։ - Ի ՞նչ է կեղծ կրուպը և ինչպե՞ս է այն դրսևորվում։ -Լարինգոտրախեիտը կամ կրուպը վերին շնչուղիների ինֆեկցիոն հիվանդություն է : Այն ուղեկցվում է շնչառության դժվարացմամբ և առաջացնում է հիվանդությանը բնորոշ հաչոցանման հազ: Հազը և մյուս ախտանիշները առաջանում են ձայնալարերի, շնչափողի շրջանում զարգացող այտուցի հետևանքով: Օդի հոսքը նեղացած ձայնաճեղքով անցնելիս առաջացնում է հենց այդ հաչոցանման հազը, իսկ ներշնչումը հիմնականում ուղեկցվում է բնորոշ խզզացող ձայնով: Լարինգոտրախեիտը սովորաբար սկսվում է հարբուխով: Չոր, ցավեցնող, հաչոցանման հազը զարգանում է հատկապես գիշերվա ժամերին։ Այն հետո առավել վատթարանում է լացի և հազի համակցության արդյունքում: Ջերմությունը և խզված ձայնը հաճախ են ուղեկցում այս հիվանդությանը: Շնչառությունը կարող է դառնալ աղմկոտ և խզզացող: Ախտանիշները հիմնականում տևում են 3-5 օր: -Ի՞նչ ճանապարհով է փոխանցվում հիվանդությունը և որո՞ք են վարակի կանխարգելման ուղիները։ -Լարիգոտրախեիտի հիմնական հարուցիչները վիրուսներն են ՝ մասնավորապես պարաինֆլյուենցիայի վիրուսը: Վարակումը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով: Երեխան կարող է վարակվել նաև ախտահարված խաղալիքներից, մակերեսներից, երբ նույն ձեռքերով դիպչում է իր աչքերին, քթին կամ բերանին։ Վարակի կանխարգելման համար անհրաժեշտ է հաճախակի լվանալ ձեռքերը, ինչպես նաև հեռու պահել երեխային հիվանդներից: - Ո՞ր տարիքի երեխաների մոտ է առավել տարածված կրուպը։ -Այս հիվանդությունը սովորաբար ախտորոշվում է վաղ հասակի երեխաների մոտ: Ռիսկի խումբ են կազմում 6 ամսականից մինչև 3 տարեկան երեխաները: Հիվանդության պիկը դիտվում է 24 ամսականում: - Ի նչպե՞ս է ախտորոշվում կրուպը , և ի՞նչ բուժում է պահանջում այն։ -Ախտորոշումը հիմնվում է երեխայի զննման, շնչառության, աուսկուլտացիայի, երբեմն կրծքավանդակի ռենտգեն քննության և լաբորատոր այլ քննությունների արդյունքների վրա, որոնք օգնում են տարբերակել հիվանդությունը նմանատիպ ախտանիշներով ընթացող այլ հիվանդություններից: Կրուպը հնարավոր է բուժել տան պայմաններում: Սակայն աղմկոտ շնչառությունը, երեխայի լացը և հաչոցանման հազը պետք է դրդեն ծնողներին արագ դիմել բժշկի: Բուժման հիմնական պայմանը երեխայի համար հարմարավետ միջավայրի և դիրքի ստեղծումն է, որի ժամանակ երեխան կդադարի լաց լինել, քանի որ լացը բերում է գրգռվածության և վիճակի վատացման: Կարելի է երեխային գրկել, հանգստացնել, երգել կամ տալ իր սիրելի խաղալիքը: Պետք է երեխայի հետ խոսել մեղմ ձայնով: Հնարավոր է նաև թեթևացնել երեխայի վիճակը` խոնավացնելով տան օդը: Դա կարելի է անել՝ օգտագործելով օդի խոնավացուցիչներ կամ նստելով երեխայի հետ գոլորշիով լցված լոգարանում: Երեխային պետք է պահել ուղղահայաց դիրքով, քանի որ այդպես հեշտանում է շնչառությունը: Առատ հեղուկների օգտագործումը և քունը նույնպես արագացնում են լավացման գործընթացը: Ջերմության դեպքում կարելի է օգտագործել տարիքին համապատասխան ջերմիջեցնողներ: Գիշերվա ընթացքում ախտանիշները կարող են սրվել, հետևաբար խորհուրդ է տրվում քնել երեխայի հետ նույն սենյակում՝ անհրաժեշտության դեպքում արագ օգնություն ցուցաբերելու նպատակով: Բժշկի կողմից հնարավոր է դեքսամետազոնի կամ ադրենալինով ինհալյացիաների նշանակում, որոնք զգալիորեն կմեղմեն հիվանդության ախտանիշները: Երեխաների 5% ն է ,որ բուժման կարիք է ունենում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ Բայց կրուպը վտանգավոր հիվանդություն է, և հազվադեպ այն կարող է առաջացնել շնչառական անբավարարություն և սրտի կանգ: Հետևաբար պետք է անմիջապես այցելել բժշկի, եթե՝ Ստրիդորոզ՝ խզզացող շնչառությունը լսվում է ինչպես ներշնչման, այնպես էլ արտաշնչման ժամանակ Երեխայի մոտ սկսվում է թքահոսություն կամ կլման ակտի դժվարացում է նկատվում Երեխան խիստ գրգռված է կամ հակառակը՝ խիստ թուլացած է ÕˆÖ'Õ¶Õ« Õ¡Ö€Õ¡Õ£ Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ô´ÕªÕ¾Õ¡Ö€ Õ§ Õ·Õ¶Õ¹Õ¸Ö'Õ´ Ô²Õ¥Ö€Õ¡Õ¶Õ«, Ö"Õ©Õ« Õ·Õ¸Ö'Ö€Õ» Õ¯Õ¡Õ´ Õ¥Õ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¸Ö'Õ¶Õ« Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ¯Õ¡ÕºÕ¸Ö'ÕµÕ¿ Õ¯Õ¡Õ´ Õ´Õ¸ÕÖ€Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ£Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´Ö‰ Նյութի աղբյուրը՝ impoqrik.am